Մայիսի 28-ին և 29-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ «Ինչու՞ հիմա՝ Մոլյեր: Տեսնես, ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝ այն մշտապես արդիական է»,- այսպես է բնութագրում Մոլյերին գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։ Հանճարեղ ֆրանսիացի կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում որպես գործողության վայր օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը, ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը (Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում)՝ ի՞նչ նպատակով: Ժանրային սիրո պատմությո՞ւն պատմելու համար: Ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի, չնայած որ երկը գրելու պահից արդեն 350 տարի է անցել: Դա մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը: Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։ Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44