2015 թվականին համաշխարհային հանրակցությունն ընդհանուր առմամբ զրկվել է մոտավորապես 13,6 տրիլիոն դոլարից բռնության եւ հակամարտությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Խաղաղարարության հիմնադրամի աջակցման խորհրդաժողովում: «Փորձագետների գնահատումներով՝ 2015 թվականին բռնությունն ու հակամարտություններն աշխարհի վրա շուրջ 13,6 տրիլիոն դոլար են նստել,- հայտնել է գլխավոր քարտուղարը:- Դա ավելի է, քան 1,8 հազար դոլարը մոլորակի յուրաքանչյուր բնակչի հաշվով»:
«Միայն 2015 թվականին համաշխարային հանրակցությունը, տարբեր գնահատումների համաձայն՝ 34 միլիարդ դոլար է ծախսել խաղաղարար գործողությունների եւ փախստականներին ու հակամարտություններից տուժած մարդկանց մարդասիրական օգնություն ցույց տալու համար»,- նշել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:
Պան Գի Մունն արձանագրել է, որ հումանիտար կարիքների համար վաղօրոք արված ծախսերը կարող էին կանխել նշված ողբերգական իրադարձությունները: Այս առնչությամբ գլխավոր քարտուղարը պետություններին հորդորել է ավելի շատ միջոցներ ներդնել ՄԱԿ-ի Խաղաղարարության հիմնադրամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44