Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն արագորեն սրվում է: Հինգշաբթի գիշերը ադրբեջանական զինուժը գերեվարել է 6 հայ զինծառայողի՝ նրանց որակելով «դիվերսանտներ»: Երևանը մեղադրել է ադրբեջանական կողմին հայկական տարածքում մարդկանց առևանգելու համար: Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ սրացումը հնարավոր չէ դադարեցնել առանց արտաքին միջամտության. նա առաջարկել է սահմանին դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ցանկացած այլ երկրից: Շուտով պարզվել է, որ նույնիսկ կառավարության ոչ բոլոր անդամներն են կիսում Փաշինյանի դիրքորոշումը. երեկոյան հետևել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականը: Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ 6 զինծառայող գերեվարվել է «սահմանից 800 մետր հեռավորության վրա ինժեներական աշխատանքներ իրականացնելիս»: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջանում, որը սահմանակցում է Արցախի Քարվաճառի շրջանի հետ: Աղբյուրը նկատում է, որ մինչ վերջերս այս սահմանը ձևական էր. Քարվաճառի շրջանը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, այժմ սահմանի այս հատվածը դարձել է գրեթե ամենալարվածը ՝ Սյունիքի հետ հավասար, որտեղ մի քանի շաբաթ շարունակվում է երկու երկրների զորքերի դիմակայությունը: Մայիսի 25-ին, ըստ Երևանի, սահմանին սպանվել է 32-ամյա սերժանտ: Ադրբեջանում պնդում են, որ նա մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նոր, պոտենցիալ շատ ավելի պայթյունավտանգ դեպքը իրավիճակն էլ ավելի է շեղում սրման ուղղությամբ, գրում է «Կոմերսանտ»-ը:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55