Այո, եղել է նման առաջարկ եւ ես դա մերժել եմ եւ հրապարակային եմ դրա մասին հայտարարել: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ երեք նախկին նախագահներով դաշինք կազմել եւ միասին գնալ ընտրությունների:
«Մենք ոչ միայն պետք է մտածենք, թե ինչպես պետք է հեռացնենք այս իշխանությանը, որովհետեւ այդ առաջարկի իմաստը դա էր՝ բոլորս միանանք, ինքներս չմասնակցենք, որ հեռացնենք այս իշխանությանը: Դա հարցի մեկ մասն է: Իսկ հարցի երկրորդ, ոչ պակաս կարեւոր մասը հետեւյալն է՝ հետո ինչպե՞ս ենք աշխատելու: Եթե ընտրությունների նպատակը ընդամենը մեկին հեռացնելն է, ես չեմ կարծում, որ դա քաղաքականապես ճիշտ նպատակ է: Ես պատրաստ չեմ միայն այդ նպատակի համար պայքարի մեջ մտնել: Ինձ համար ակնհայտ էր, որ ընտրություններով իշխանություններին հեռացնելուց հետո այդ ֆորմատը չէր կարող աշխատել՝ գաղափարական անհաղթահարելի տարբերությունների պատճառով: «Հայաստան» դաշինքը, որը այսօր ձեւավորվել է, մենք գաղափարապես իրար մոտ ենք, մենք ի վիճակի ենք միասին արդյունավետ աշխատել: Բայց հետո ինքը (Տեր-Պետրոսյանը-խմբ) ավելի ուշ խոստովանեց, որ այդ առաջարկը տվել է ոչ միայն նրա համար, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարին հեռացնենք, այլ նաեւ իմ ճանապարհը փակելու համար: Կարծում եմ՝ այստեղ բավական անկեղծ էր առաջին նախագահի հայտարարությունը:
Միգուցե իր համար անընդունելի է այն, ինչ այսօր կատարվում է, բայց նաեւ դժվար ընկալելի է իմ հնարավոր վերադարձը: Այսինքն ես այդ առաջարկի մեջ նաեւ անկեղծությունը չեմ տեսել, եթե ավելի ճիշտ ասեմ: Ես հենց այդ պահին տեսել եմ որոշակի քաղաքական հնարքի դրսեւորում, ինչը եւս հասկանում եմ: Քաղաքականության մեջ դա նորմալ երեւույթ է, ես չեմ տրվել այդ հնարքի կիրառման հնարավորությանը»,-ասաց Քոչարյանը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44