Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը շարունակում են շփումը ոչ ֆորմալ պայմաններում, գրում է «Ինտերֆաքսը»: Պետությունների ղեկավարները զբոսանավի վրա են: Հրապարակված լուսանկարներում երեւում է, որ Սոչիում եղանակը ամպամած է, բայց դա չի խանգարում նախագահներին զրուցել տախտակամածի վրա: РБК-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները մայիսի 29-ին Սոչիում կայացած բանակցությունների ոչ պաշտոնական մասի ընթացքում քննարկել են ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգայի բերման ենթարկելու եւ ձերբակալման հետ կապված իրավիճակը։ Նրան մայիսի 23-ին Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչի հետ միասին իջեցրել էին Ryanair-ի չվերթից: «Նախագահի նախաձեռնությամբ բարձրացվել է ՌԴ քաղաքացուհու թեման, որը ձերբակալված է եւ գտնվում է քննչական մեկուսարանում: Բնականաբար, մենք անտարբեր չենք նրա ճակատագրի նկատմամբ»,- ասել է Պեսկովը: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել Սապեգայի մոտ բելառուսական կացության վկայականի առկայության փաստը: «Ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում: Նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին շատ ուշադիր հետեւել Ռուսաստանի քաղաքացուհու գործին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը: Նա նաեւ հայտնել է, որ նախագահները քննարկել են Բելառուսին 1,5 միլիարդ դոլարի ռուսական վարկի երկրորդ փոխանցումը` 500 մլն դոլարի չափով: Գումարը պետք է «մոտ ժամանակներս» փոխանցվի Բելառուսին։ Պեսկովը չի կարողացել նշել երրորդ փոխանցման ժամկետը։
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01