Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել COVID-19-ի ծագումը, հակառակ դեպքում մարդկությունը կարող է բախվել COVID-26-ի եւ COVID-32-ին: Այդ մասին հայտարարել է ամերիկացի գիտնական եւ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ու վարակիչ հիվանդությունների գծով փորձագետ Փիթեր Հոթեզը։ «Սա երրորդ խոշոր համաճարակն է կամ կորոնավիրուսի համավարակը 21-րդ դարում (после SARS и MERS) … Այժմվանը թվով երրորդն է: Մայր բնությունը մեզ ասում է այն մասին, թե ինչ կպատահի. COVID-26 եւ COVID-32 կլինի, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք COVID-19-ի ծագումը»,-փորձագետը հայտարարել է՝ հանդես գալով NBC News հեռուստաալիքի եթերում: Հոթեզն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր կորոնավիրուսի «բռնկման առաջացումը»: Դրա համար պետք է վիրուսաբանների, համաճարակաբանների եւ այլ մասնագետների ուղարկել Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ սկսվել է համավարակը: Տեղում նրանք պետք է հավաքեն տվյալներ եւ անհրաժեշտ նմուշներ, հավալել է գիտնականը: Դրա հետ մեկտեղ փորձագետը նշել է, որ դժվար կլիներ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեղեկություններ հավաքել առանց այդ հարցի շուրջ Չինաստանի հետ համագործակցության: «Կարծում եմ՝ մենք իսկապես պետք է ուժեղ ճնշում գործադրենք Չինաստանի վրա, ներառյալ հնարավոր պատժամիջոցները, որպեսզի նշանավոր համաճարակաբանների եւ վիրուսաբանների թիմը Չինաստանում անարգել մուտքի հնարավորություն ստանա կենդանիների, մարդկանց, նմուշների եւ լաբորատորիաների նկատմամբ»,-ընդգծել է Հոթեզը: Ավելի վաղ Սպիտակ տունը տարածել էր մի ռելիզ, որի համաձայն, առայժմ չի բացառվում կորոնավիրուսի տարածման վարկածը գիտական լաբորատորիայում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով: Հաղորդագրությունում մեջբերվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ երկրի հետախուզական ընկերությունը հնարավոր է համարում վիրուսի ծագման երկու վարկածները՝ կենդանուց կամ լաբորատորիայից մարդուն փոխանցումը. 90 օրվա ընթացքում հետախուզությունը պետք է կրկնապատկված ջանքերով շարունակի տեղեկությունների հավաքումը եւ վերլուծությունը, իսկ հետո տեղեկացվի նախագահին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01