Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգե՜լի հայրենակիցներ, կարծում եմ այս օրերին ամենակարևոր տեղեկատվությունը չէ, բայց քանի որ չափազանց շատ են հարցերը, ուստի որոշեցի հակիրճ անդրադառնալ իմ` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հարցին: Հաշվի առնելով իմ երբեմնի կուսակցական անցյալը հարցերը հաճախ հնչում են` ինչու համապատասխան դաշինքի ցուցակում չեմ: Ասեմ, որ դա եղել է իմ և կուսակցության` փոխադարձ ընկալման վրա հիմնված որոշում: Որևէ այլ ցուցակում չլինելը ունի երկու պատճառ` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ «բաղձալի» մանդատի համար ցուցակից ցուցակ ( հաճախ անգամ իրար բացառող) թռիչքաձև հայտնությունները դեմ են քաղաքականության իմ պատկերացրած մոդելին ու սկզբունքներին: Սուբյեկտիվն այն է, որ ես իմ հետագա աշխատանքը չեմ պատկերացնում խորհրդարանում ո՜չ իշխանական, ո՜չ էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում: Հայրենիքին ծառայելու բազում այլ ձևաչափեր կան: Իսկ հայրենիքի գոյության համար ես շարունակելու եմ իմ պայքարը ընդդեմ նիկոլիզմի, ընդդեմ ֆանատիզմի ու հանուն մեր լինելիության: Ես խենթի նման ու չափազանց եմ սիրում մեր երկիրը: Երկիրը պահպանելու հարցում օգնելու եմ այն լիդերին, ով ըստ իս առավել է ունակ հանել մեզ ճգնաժամից: Թող ներեն ինձ բոլորը, բայց ավելի քան երբևէ սա ոչ թե կամ ոչ այնքան թիմի, որքան լիդերի ընտրություն է: Ոչ միայն այն պատճառով, որ թիմը միայն ցուցակը չէ, այլև, որ թիմի աշխատանքի որակը ուղղակիորեն կախված է լիդերից: Մենք տեսանք` ինչպես միջավայրային ու արժեբանական ախտահարման ենթարկվեցին պարտվածի կողքը հայտնված սակավաթիվ պրոֆեսիոնալները: Հայաստանն այս պահին կարիք ունի ուժեղ, կամային, փորձառու ճգնաժամ հաղթահարողի: Մենք անդունդի հատակին ենք ու բարձրանալու համար մեզ պետք է մեկը, ով մեզ այնտեղից պարանով վերև կքաշի: Իսկ առաջադրված ցուցակները գլխավորող լիդերների մեջ ըստ իս կա մեկ անձ, ով ունակ է դա անել: Ամեն ինչ լավ է լինելու: Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանքիներին:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34