Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Սյունիքի հակամարտության կարգավորմամբ: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին: «Սյունիքի մարզում սահմանի խնդրի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարների: Ռուսաստանն իր առջեւ խնդիր է տեսնում լուծել իրավիճակն այնպես, որ թույլ չտա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ պահպանի խաղաղապահ երկրի կարգավիճակը: Ռուսական առաքելության աշխատանքը՝ Ռուստամ Մուրադովի (Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար - խմբ.) ղեկավարությամբ, ապացուցել է իր արդյունավետությունը, չնայած այն խնդիրներին, որոնք արհեստականորեն ստեղծվել էին շահագրգիռ խաղացողների, այդ թվում՝ արտաքին ուժերի կողմից: Արտաքին ուժերի մասին խոսելիս հարկ է նշել, թե ինչպես են ծագած հակասությունների վրա փորձում խաղալ Հայաստանի արեւմտյան «գործընկերները»: Մասնավորապես՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող ցանցային ռեսուրսների եւ ֆոնդերի միջոցով ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են սերմանում հայ հասարակության մեջ: Բացարձակապես ոչինչ չձեռնարկելով այն բանի համար, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում` նույն Մակրոնն այսօր բարձր հայտարարություններ է անում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին` միաժամանակ չօգտագործելով ազդեցության իրական գործիքներ Բաքվի եւ Անկարայի վրա: (Իսկ Ֆրանսիան, ի դեպ, դրանք ունի): Մինչ մինի-Նապոլեոնը ուռցնում է այտերը, պաշտպանության նախարարության եւ անձամբ Մուրադովի բանակցող թիմը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հասնի այս սահմանային հակամարտության կարգավորմանը: Որքան մեզ հայտնի է, Մուրադովի գործուղումը Ղարաբաղ չի ավարտվի, քանի դեռ հարցը չի լուծվել»:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03