Իսրայելական ռազմարդյունաբերության արտահանման ծավալը 2020թ. աճել է 15 տոկոսով (7,3 մլրդ դոլարից մինչեւ 8,3 մլրդ դոլար)՝ չնայած աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակին։ Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը, որի ղեկավար Բենի Գանցը նշել է, որ Իսրայելը զենք չի վաճառել բռնապետական կամ «խնդրահարույց» ռեժիմներով երկրներին։ Դրանց թվում են Բելառուսը եւ Մյանման, տեղեկացնում է «Вести- Израиль»-ը։ «Մենք զենք չենք արտահանել այն երկրներ, որոնք չեն համապատասխանում բարոյականության իսրայելական չափորոշիչներին, եւ այն երկրներ, որտեղ գոյություն ունի ցեղասպանություն»,- հայտարարել է Գանցը։ Նրա խոսքով՝ հարկ է ավելացնել ԱՄՆ ռազմական արտահանման ծավալը ամերիկյան բանակի կարիքների համար։ «Որքան ավելի ընդլայնված լինի մեր արտահանումը, այնքան ավելի էժան կնստի զենքը ՑԱԽԱԼ-ի համար»,- ավելացրել է Գանցը՝ Իսրայելի համար զենքի արտահանման շահավետության մասին պարզաբանման մեջ։ Արտահանման մասին համաձայնագրերի մեծ մասը ստորագրվել է մինչեւ համավարակի սկսվելը։ Արտահանման 44 տոկոսը՝ 800 մլն դոլարի չափով, ուղղվել է Ասիայի, Խաղաղ օվկիանոսի եւ Պարսից ծոցի երկրներ։ Արտահանման 30 տոկոսը՝ Եվրոպայի երկրներ, ներառյալ Ադրբեջանը, որին Իսրայելը վերջին տարիներին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել։ 20 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկայի երկրներ, 4 տոկոսը՝ Աֆրիկայի, 2 տոկոսը՝ Հարավային Ամերիկայի երկրներ։ Անցած տարի, ինչպես եւ առհասարակ վերջին տարիներին, ռազմարդյունաբերական արտահանման առյուծի բաժինը (32 տոկոս) բաժին է ընկել հրանոթներին, զինամթերքներին, ռադարներին եւ պատերազմ վարելու էլեկտրոնային միջոցներին։ 26 տոկոսը՝ անօդաչու թռչող սարքերին եւ ինքնաթիռների աերոնավտիկային ու դիտասարքերին։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01