NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 2-ին, Երեւանի Կենտրոնում սպանվածը քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի՝ «Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահն է։ Աբովյան փողոցում կայանված են եղել ռուսական պետհամարանիշերով երկու զրահապատ մեքենա, երկուսն էլ պատկանել են «Քյավառցի Ռաֆոյին»: Ըստ Tert.am-ի՝ վերջինս գտնվել է հարակից տարածքի հյուրանոցներից մեկում։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Ռաֆայել Մարդոյանը տեղափոխվել է ոստիկանություն, նրա նկատմամբ մահափորձ արվել է Երեւանում մեկ անգամ եւս։ Ավելի վաղ՝ 2018-ին, Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ սպանության փորձ պլանավորել են նաեւ ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական հյուրանոցների մեկի մոտ, որտեղ հանգստի էր գնացել քրեական հեղինակությունը: Այդտեղ կրակոցներ էին արձակել, որի հետեւանքով սպանվել էր մեկ այլ անձ: Դրանից որոշ ժամանակ առաջ կրակոցներից մի քանի վիրավորում էր ստացել Ռաֆայել Մարդոյանը եւ տեղափոխվել ԱՄՆ հիվանդանոցներից մեկը: Մոսկվայում եւս մահափորձ իրականացրել են «Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ: Դեպքի առնչությամբ լրագրող Գոհար Վեզիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բեւերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետեւ հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցելՄարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Էսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01