Արայիկ Հարությունյանին ես բնութագրում եմ որպես «կինոյի տղա»: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:
«Այդ կինոյի տղան մեկ տարի առաջ համարձակություն ունեցավ հայտարարել, որ ինքը Արցախի անվտանգության երաշխավորն է՝ դառնալով նախագահ: Նա ամենաքիչը կիսում է պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ ինքն էր առաջին հերթին Արցախի անվտանգության երաշխավորը, ինքը տեր չեղավ դրան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի կողմից այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության կոչերին, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Դա նույնպես արվում էր ի լուր հանդիսատեսի: Ինքը թատրոն էր խաղում: Իհարկե, եղան մարդիկ, որ գնացին Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության, որովհետեւ ընդդիմադիր չեն կամ ճիշտ չեն պահում իրենց: Շատերը ցավոք սրտի, սպասում են հարմար պահի, որպեսզի պաշտոն ստանան եւ կերակրամանից օգտվեն, ինչին վերջին ամիսներին տեղի ունեցավ: Միակ քաղաքական ուժը մենք էինք, որ որեւէ համագործակցության չգնացինք»:
Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 12-ին Արցախի ԱԺ 4 քաղաքական ուժեր պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաեւ փրկության ճանապարհային քարտեզ ներկայացրին. «Դա ուժերի համախմբում էր ակնկալում, որպեսզի կարողանայիք դուրս գալ այդ վիճակից: Դա տեղի չունեցավ, որովհետեւ 4 խմբակցություններից մեկը՝ «Միասնական Հայրենիքը» արագ փոխվեց եւ կրկին վերադարձավ իր հին գործելաոճին: Շատ-շատերն ուղղակի հայտնվեցին Արայիկ Հարությունյանի նավի մեջ: Այդ նավը, միեւնույն է, խորտակվելու է, բայց շատերը փորձառու են, կփախչեն մինչ այդ:
Դրանից հետո ամեն ինչ վերածվեց շոուի, որից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց բացահայտ կառավարել Արցախում, կատարել նշանակումներ, նաեւ ինչ-որ տարօրինակ դիամական միջոցների ներհոսք Արցախ, ինչ-որ հիմնադրամների ստեղծում Արցախում: բոլորս ենք հասկանում, թե ինչ մեխանիզմներով են այդ հիմնադրամների միջոցով գրպանում այդ գումարները»,- ասաց նա:
«Այս ընթացքում Արայիկ Հարությունյանն սկսեց նախագահ-նախագահ խաղալ: 7 ամիսներին նա բացարձակ չի երեւացել օրենսդիր մարմնում, ինչը մենք գնահատում ենք որպես վախ: Ինքը վախենում է գալ ու պատասխանել մեր հարցերին: Նա գիտի, որ շատ արագ կբացահայտվի այն իրականությունը, որը իր թեթեւ ձեռքով կա:
Նա, իբր, անտարբեր է իրեն պահում ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին եւ լծվել է Արցախում շինարարության գործին: Իհարկե, Արցախին այսպր պետք են բնակարաններ, սոցիալական աջակցություններ, բայց այդ բոլորը եւս կատարվում է իրենց նեղ շրջանակի համար»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01