Երեւանում հունիսի 1-ից հունիսի 3-ը շտաբային բանակցություններ են անցկացվել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ջոկատների «Ամպրոպ -2021» ծածկագրով հատուկ զորավարժությունների նախապատրաստման շուրջ: Միջոցառումը տեղի է ունեցել 2021 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների եւ հրամանատարական կառավարման մարմինների համատեղ զորավարժությունների ծրագրի համաձայն: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Բանակցություններին մասնակցում էին ոստիկանության եւ շահագրգիռ այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերը, Ղրղզստանի ՆԳՆ-ն, Ռուսաստանի ՆԳՆ-ն, Տաջիկստանի Հանրապետության նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալությունը եւ ՀԱՊԿ քարտուղարությունը: Շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել եւ համաձայնեցվել են. - վարժանքների անցկացման հայեցակարգի հիմունքները եւ կարգը, - զորավարժությունների ղեկավար կազմի եւ զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զորամիավորումների կազմը, զորավարժությունների տարածք դրանց ժամանման ժամկետներն ու կարգը, - ՀԱՊԿ օպերատիվ շտաբի տեղակայման կարգը եւ կազմը համատեղ հատուկ օպերացիայի անցկացման համար, ինչպես նաեւ զորավարժություններին համապարփակ ապահովման հարցերը: Զորավարժությունների ընթացքում, որոնք նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով պրակտիկ գործողություններ կմշակվեն` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների մասնակցությամբ: Կողմերը համապատասխան արձանագրություն են ստորագրել:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55