Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախագահ Սարգսյանին ոչ սրբադասում եմ, ոչ էլ ֆետիշացում եմ: Հավատացնում եմ ձեզ՝ նախագահը դրա կարիքը չունի: Մի ուշագրավ դեպքի մասին խոսեմ: Փառք Աստծո՝ կենդանի մարդիկ կան ու կվակեյն դրա մասին: 1992-ի ամռանը, երբ ընկել էին Շահումյանն ու Մարտակերտը, թուրքը Հադրութի գյուղերում էր, Ասկերանի մատույցներում էր, երբ Ադրբեջանը օկուպացրել էր ԼՂԻՄ տարածքի 52 տոկոսը, երբմ Սրխավենդի գիծն էր մնացել և դա ճեղքելուց հետո 2 ժամից թուրքը մտնելու էր Ստեփանակերտ, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը դաշտային հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ ասում է՝ միասնություն պահպանեք, մենք Արաքսի ափ ենք դուրս գալու: Խորհրդակցության ավարտից հետո հրամանատարները խեթ-խեթ իրար են նայում և իրար մեջ խոսում՝ արդյո՞ք Սերժը չի գժվել: Բայց հիշո՞ւմ եք չէ՝ այդ պատերազմն ինչպես ավարտվեց, որտեղ ավարտվեց, և ով էր պատերազմի հաղթական ավարտի փաստաթուղթը ստորագրողը: Ու հիմա, երբ Նախագահ Սարգսյանն ասում է՝ ոչ մի միջանցք էլ Ադրբեջանը չի ստանալու, համոզված պնդում եմ՝ այո, Ադրբեջանը ոչ մի միջանցք էլ չի ստանալու: Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև 1988-ից սկսած Սերժ Սարգսյանից լավ Հայաստանում որևէ մեկը գեոպոլիտիկ զարգացումները հասկանալու, եթե կուզեք՝ օդում հոտն առնելու, եթե կուզեք՝ հաշվելու և հաշվարկելու ավելի մեծ ունակություն չի ունեցել և չունի: Հ.Գ. «Արաքսի ափի»պատմությունը չենք մոռանում: Վիժվածքին գրողի ծոցն ուղարկելուց հետո թեման օրակարգային է դառնալու: Այն, ինչ մեկ անգամ ստացվել է, նորից ստացվելու է, չկասկածեք»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55