«Քննությունը կընթանա, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների ու մասունքների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ հարցերին: Նա նշեց, որ ինքը ներողություն է խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշ մարդիկ ստացել են խիստ նկատողություն, հարուցվել է քրեական գործ: Հարցին՝ իրեն տեղի ունեցածի համար մեղավոր չի՞ համարում, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ որպես պատասխանատու միանգամից արձագանքել է, ներողություն խնդրել և ասել, որ բոլոր այն անձինք, որոնք պատասխանատու են կոնկրետ այդ գործընթացի համար, պետք է պատասխանատվություն կրեն։ «Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը։ Երևի նման մշակույթ չի եղել։ Ես ներողություն եմ խնդրել, որ հարազատներին ցավ է պատճառվել, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում և այդ անձի հետ կապված: Ընդհանրապես, որևէ մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի … »,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ պատշաճ չեն վերահսկել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Բացթողումը նրանում է, որ անձամբ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել»: Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա լրագրողների մի շարք հարցեր թողեց անպատասխան ու մտավ ԱԺ նիստերի դահլիճ: Արդեն Ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարեց, որ ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում, չդառնա ամբողջական համակարգը պախարակող երևույթ: «Այո, ռազիոնալիզմի շրջանակում եղել է խիստ անփույթ արարք, որն իր հետևանքն ունեցել է: Ընթանում է քննություն, արդյունքում ինչ որ պարզվի, ըստ այդմ, կձեռնարկվեն նաև համապատասխան գործողություններ: Պետք է հորդորեմ, որ բոլորս մնանք օրենքի շրջանակներում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով, նախարարության համակարգի մեջ լինում են բացթողումներ, սխալներ, զանցանքներ, հանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ արարքի շրջանակներում, ստանան իրավական գնահատական, ունենան հետևանքներ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ վստահություն հայտնեց, որ այն պատգամավորները, քաղաքական անձինք, ովքեր փորձում են նույնիսկ այս, բոլորի համար ցավոտ հարցը սարքել շահարկման թեմա, ամսի 20-ին իրենց գնահատականը կստանան:
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44