ԵՄ խորհուրդն ընդլայնել է երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին խորհուրդ է տրվում բացել արտաքին սահմանները` կորոնավիրուսի տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակի բարելավման պատճառով՝ դրանում ավելացնելով նաեւ Ճապոնիան, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ:
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դեռ ընդգրկված չեն այս ցուցակում: Այժմ փաստաթղթում նշված է ութ երկիր, որոնց մուտքը Եվրամիություն թույլատրվում է. Ավստրալիա, Իսրայել, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայլանդ եւ Չինաստան` սահմանների բացման հարցումփոխադարձության պայմանի դեպքում:
«ԵՄ-ն, ճանապարհորդության ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման մասին առաջարկությունների համաձայն գնահատումը կատարելուց հետո, թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ այդ սահմանափակումները պետք է հանվեն` ավելացնելով Ճապոնիան»,- ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Մայիսի 20-ին Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել էր երրորդ երկրներից ճանապարհորդության սահմանափակումների վերացման չափանիշները փոխելու որոշման փոփոխման մասին` զգալիորեն թուլացնելով դրանք: Այս կանոններին համապատասխան` Եվրամիությունը կազմում է երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները: Այժմ այդ ցուցակում հայտնվելու համար վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չպետք է գերազանցի 75-ը 100 հազար մարդու հաշվով: Նախկին կանոնները սահմանափակում էին այս ցուցանիշն առավելագույնը 25 դեպքով 100 հազար մարդու հաշվով: Ցանկը կազմելիս այժմ հաշվի կառնվի նաեւ երկրում բնակչության պատվաստման գործընթացը. այս ցուցանիշը նախկինում կանոններում բացակայում էր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01