United Airlines-ը ցանկանում է վերադարձնել գերձայնային ճանապարհորդություններն ինքնաթիռով, որը ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա, հաղորդում է ABC News-ը:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է 15 ինքնաթիռ գնել Boom Supersonic-ից այն բանից հետո, երբ ստարտափն ինքնաթիռ կմշակի, որը թռնելու է ձայնի արագությունից ավելի արագ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության եւ բնապահպանական չափանիշները:
United Airlines-ն ակնկալում է նման ինքնաթիռներ ձեռք բերել 2029 թվականին: Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը Լոնդոնի եւ Նյու Յորքի միջեւ թռիչքների ժամանակը կկրճատի մինչեւ 3.5 ժամ, իսկ Սան Ֆրանցիսկոյից Տոկիո թռնել հնարավոր կլինի ընդամենը 6 ժամում:
United-ը հրաժարվել է քննարկել ֆինանսական պայմանները, սակայն Boom-ի գործադիր տնօրեն Բլեյք Շոլն ասել է, որ գործարքի արժեքը 3 միլիարդ դոլար է, կամ մեկ ինքնաթիռի համար 200 միլիոն դոլար:
Գրեթե երկու տասնամյակ է անցել գերձայնային Concorde-ի վերջին թռիչքից, որը 1976 թվականին սկսեցին օգտագործել British Airways-ը եւ Air France-ը: Վերջինս շահագործումից հանվել էր 2003 թվականին. Փարիզից թռիչքից անմիջապես հետո Air France Concorde-ը բախվել էր հյուրանոցին, ինչի հետեւանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ եւ չորս մարդ` գետնի վրա:
Մի քանի ընկերություն աշխատում է գերձայնային ռեակտիվ նոր շարժիչների վրա, որոնք ավելի արդյունավետ են վառելիքի մասով եւ ավելի քիչ կլիմայական վնասներ են հասցնում, քան Concorde-ը:
Boom-ն աշխատում է 88 տեղանոց Overture-ի ուղղությամբ, որը կլինի առաջին գերձայնային ինքնաթիռը եւ կթռնի այսպես կոչված էկոլոգիապես մաքուր վառելիքով: Շոլն ասել է, որ մեկ երրորդ չափով նախատիպն իր առաջին փորձնական թռիչքը կկատարի այս տարվա վերջին կամ 2022-ի սկզբին:
Դենվերից ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռն ունակ կլինի ձայնի արագությունը 1.7 անգամ գերազանցող կամ ժամում մոտ 1300 մղոն արագություն բացել: Այն ավելի դանդաղ է, քան Concorde-ը, բայց ավելի քան երկու անգամ արագ է, քան շատ ժամանակակից ինքնաթիռներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01