Իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսվել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Էդ մարդու (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-խմբ) ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիեւի օգտին: Ես հարց եմ տալիս՝ Քոչարյանի տղեն որտե՞ղ է եղել պատերազմի ընթացքում: Թող հետաքննություն սկսվի, թե որտեղ է եղել իմ տղան պատերազմի ընթացքում: Իրենք ինձ դա չեն ներում: Ասում են՝ ո՞նց, քո տղեն պիտի առաջնագծում լինի՞: Դու մեզ բոլորիս ի՞նչ ես անում: Պատերազմն սկսում է, ինձ բերում տեսանյութ են ցույց տալիս, որչը վերջերս հրապարակվեց, որ որոշ էլիտար ներկայացուցիչներ, թե Ստեփանակերտից ինչ մեծ ավտոմեքենաների հոսք է: Ես իմ կնոջն ուղարկում են Ստեփանակերտ, ասում են՝ գնա ի ցույց այն բանի, որ ճիշտ ուղղությունը ստեղից այնտեղ է, ոչ թե հակառակը: Ես իմ կնոջն ուղարկել եմ ռմբակոծվող քաղաք: Տղայիս հասցեին ինչ ասես ասել են: Մի հիմար ասում է՝ 1200 զինվոր է զոհվել, որ Աշոտին էվակուացնեն: Կողք-կողքի, ուս-ուսի խրամատում Աշոտի հետ գտնվող տղան զոհվել է, Աշոտին բան չի եղել: Ես կարո՞ղ էի որոշել, որ Աշոտն այդ խրամատում ողջ մնա: Երբ ես հայտարարում եմ, որ Սարդարապատ է, կինս կամավորական ջոկատ է կազմում, Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում եւ գնում Գորիսի խրամատներում կանգնում են: Ինչն է էստեղ վատ, դավաճանությո՞ւն է, էլի սալոներում պետք է մնայի՞ն: Ոհմակի նման իմ ընտանիքի մասին ամենաքստմնելի բաներն ասում են, որովհետեւ երեւի իրենք են էդպիսին, էդպես խոսողի ընտանիքի կուլտուրան է երեւի այդպիսին: Իրենք ուզում են մեզ կաշկանդեն կամ վախեցնե՞ն»,-հայտարարեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ վաղը լինելու է հրապարակում, որ մի մեծանուն կամավորական ջոկատի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ բռնվել են Ադրբեջանի զինուժի կողմից Հադրութի գրավման օպերացիային աջակցելու հարցում: «Ես մայիսի 11-ին հայտարարում եմ, որ ԱԺ-ն լուծարվում է, եւ հաջորդ օրը Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերն են լինում: Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները: Սա շատ վտանգավոր վիճակ է, մենք պետք է շատ զգոն, պինդ ու միասնական լինենք: Այո, կան ուժեր, որոնք ուզում են ընտրությունների արդյունքներ ստանան»,-ասաց նա:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01