Այս պահին Արմավիրի մարզում քարոզարշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձն իր քարոզարշավն իրականացնում է առանց արձակուրդ վերցնելու, աշխատանքային ժամերին: Սա դեռ բավական չէ, այդ քարոզարշավն իրականացվում է վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ: Առավոտյան արդեն իսկ տելեգրամյան ալիքները տեղեկացրել էին, որ մարզի Փարաքար համայնքի դպրոցի ուսուցիչներին պարտադրել են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սպառնալով ընդդիմացողներին ազատել աշխատանքից: ԳՈՎԱԶԴ00:00Իմանալ ավելին Պարզվում է, սակայն, որ սա միակ դեպքը չէ:
168.am-ի խմբագրությունը հավաստի տեղեկատվություն ստացավ այն մասին, որ մարզի դպրոցների, համայնքային բոլոր հիմնարկների աշխատակիցներն իրենց բնակության վայրերի մոտիկ գյուղերի հավաքատեղիներում պետք է լինեն այն ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանը կգտնվի տվյալ համայնքում: Դպրոցների տնօրեններին վերադասի հրահանգը, մեզ հետ կապ հաստատած դպրոցների աշխատակիցների խոսքով, փոխանցել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը: Վերջինս, ի դեպ, այս պահին շրջում է գյուղերով, մասնակցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարում՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համաւր: Մեզ ասացին, որ ուսուցիչներն ու համայնքային հիմնարկների աշխատակիցները դժկամությամբ են մասնակցում այդ հավաքներին, ու թեպետ բարձրաձայն ըմբոստացողները շատ չեն, խուլ դժգոհություն առկա է: Եվ ամենակարևորը, բոլորին հրահանգված է երեկոյան 19:00-ին լինել Արմավիրի հրապարակում, ուր կայանալիք հանրահավաքով Նիկոլ Փաշինյանը հավանաբար կամփոփի պաշտոնական քարոզարշավի առաջին օրը: Այնհայտորեն իշխանությունը մարդաքանակի խնդիր ունի գնալով նոսրացող իր համակիրների թիվն ինչ-որ կերպ շատ ցույց տալու համար, բայց պարզ է արդեն, որ օր առ օր դա անելն ավելի ու ավելի դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55