ARM | RUS |

07.06.2021. «Հենակետ». Ադրբեջանն օդանավակայաններ կկառուցի Կովսականում և Լաչինում

07.06.21 | 18:27

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ ՀՀ ՊՆ-ն այդ տեղեկատվությունը որակել է որպես ապատեղեկատվություն։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայտնաբերել և հատուկ տեխնիկական միջոցներով իջեցրել են հայկական զինված ուժերին պատկանող «Գրիֆոն-12» տիպի ԱԹՍ։ Շաբաթվա ընթացքում Ակնայի (Աղդամի) շրջանի տարածքում շահագործման են հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած մոդուլային տիպի երկու զորամասեր: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում կարող է ստեղծվել թուրքական «Baykar Makina» ավիաշինական գործարան, որը ԱԹՍ-ներ է արտադրում: Ներկայումս Բաքուն և Անկարան քննարկում են նման ձեռնարկություն բացելու հնարավորությունը: Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է «Anatolian Phoenix-2021» միջազգային որոնողափրկարարական զորավարժություններից նոր տեսանյութ, որն ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է թուրքական Քոնիայի ՌՕՈւ բազայում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թահիրովը, ով գտնվում է Թուրքիայում, զորավարժությունների շրջանակներում մասնակցել է Բարձր մակարդակի դիտորդների օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ թուրքական Քըրքլարելիի տարածաշրջանում 55-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարության կողմից անցկացրել են՝ «BORA-2021» զորավարժությունները, որին մասնակցել են Ադրբեջանի ԶՈւ 21 զինծառայողներ: Հունիսի 3-ին Բաքվում մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ նիստը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ, կորպուսի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են՝ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Միջերկրական ծովում «Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժության ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ պաշտպանելու խաղաղությունը Սիրիայի և Իրաքի հյուսիսում, Կիպրոսում, Ադրբեջանում, Լիբիայում, Արևելյան Միջերկրական ծովում և այլ տարածաշրջաններում: Թուրքական TRT-ն ուշագրավ տեղեկություն է հրապարակել Արցախյան պատերազմում զոհված ու վիրավորված ադրբեջանցի զինծառայողների մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմում 6․000 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։ Սակայն ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 2․900-ի։ Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելիի նախաձեռնությամբ Շուշիում Ուզեյիր Հաջիբեյլիի անվան արվեստի դպրոց կառուցելու մտադրությունն Ադրբեջանում ընդունվել է երախտագիտությամբ, դպրոցի շինարարությունը շուտով կսկսվի։ Թուրքիայի կրթության նախարար Զիյա Սելչուքը հայտարարել է, թե նախատեսվում է, որ այդ դպրոցում որոշ առարկաներ դասավանդելու են Թուրքիայից ժամանած ուսուցիչները: Թուրք նախարարը Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Էրդողանը Ադրբեջան կժամանի հունիսի 15-ին, իսկ Շուշի այցը նախատեսված է հունիսի 16-ին, որի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի կողմից անվճար կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը Արաքսի և Միլ-Մողանի ամբարտակների բացման 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում քննարկել են Օրդուբադում և Մարազադեում էլեկտրակայանների նախագծերի իրականացման ընթացքը: Արդաքանիանը հավելել է, որ իրանական կողմը հաստատել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում շինարարության, ջրամատակարարման եւ ելեկտրամատակարարման տարբեր աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցությունը: «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ (AZAL)-ի փոխնախագահ Էթիբար Հուսեյնովը հայտարարել է, թե Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում կառուցվող միջազգային օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2021 թ-ի սեպտեմբերի վերջը: «Հաղթանակի ճանապարհ» մայրուղուց հնարավոր կլինի մեկնել այդ օդանավակայան: Դրան զուգահեռ՝ մեկնարկել է Կովսականի (Զանգելանի) օդանավակայանի շինարարությունը, շուտով կմեկնարկեն նաև Լաչինի օդանավակայանի շինարարական աշխատանքները», - հավելել է Հուսեյնովը: Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին նշել է, թե սկսվել է ճանապարհների և թունելների շինարարությունը Քարվաճաում գտնվող Օմարի լեռնանցքում։ Ըստ նրա՝ կառուցվում է չորս գոտի ունեցող Քարավաճառ-Ջերմաջուր (Իստիսու) ճանապարհը, որը տանում է դեպի հանքային ջրերի աղբյուր: Տեղական և թուրքական ընկերությունները ներգրավված են աշխատանքների մեջ: Շաբաթվա ընթացքում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Նաբիևը այցելել են Վարանդայի (Ֆիզուլիի) շրջան: Նախարարները ծանոթացել են տարածաշրջանում տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվող աշխատանքներին։ Ռ․ Նաբիևի և Ա․ Կարաիսմայիլօղլուի գլխավորած պատվիրակությունները ուղևորություն են կատարել նաև Մարտունու (Խոջավենդի) շրջանի Բոյուկ Թաղլար գյուղ և ծանոթացել այդ տարածքով անցնող՝ Ահմեդբեյլի-Վարանդան (Ֆիզուլի)-Շուշի ավտոճանապարհի շինարարությանը: Թուրք նախարարը նշել է, որ այս ճանապարհը կարևոր դեր է խաղալու Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնման գործում: Ադրբեջանում «Kalyon Holding» նախագծի ղեկավար Նիհաթ Յըլդըրըմը հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ ավտոճանապարհի (124 կմ) և Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ (114 կմ) երկաթգծի նախագծերի իրականացման շուրջ։ Ըստ նրա՝ երկու ճանապարհներն էլ ձգվելու են Արաքս գետի երկայնքով մինչև Հայաստանի հետ սահման։ Ավտոմայրուղու շինարարությունը նախատեսում են ավարտել 2023 թ. հունիսին։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե բրիտանական «British Petroleum» ընկերությունը մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել Ղարաբաղում՝ Կովսական (Զանգելան) - Ջրական (Ջաբրայիլ) գոտում: Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ Աղդամի և Թերթերի շրջաններում ցանքատարածությունների ոռոգման ջրի մատակարարման բարելավման և բնակչության խմելու ջրի կարիքները բավարարելու համար լրացուցիչ միջոցառումների մասին, դրա համար պետբյուջեից 1,4 միլիոն մանաթ է հատկացվել։ «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության փոխնախագահ Ռաֆիգ Ասլանովը հայտարարել է, թե Մատաղիսի (Սուգովուշան) ջրամբարի վերականգնումից հետո՝ հնարավոր կլինի ոռոգել 96 հազար հեկտար հող: Շաբաթվա ընթացքում Ալիևը հրամանագիր է ստորագրել Քարվաճառի շրջանի «Էլբեյդաշ», «Ագդուզդաղ» և «Գաշգաչայ» հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման, մշակման ու շահագործման մասին։ Հրամանագրի համաձայն՝ 30 տարի ժամկետով «Գաշգաչայ» հանքավայրի հետազոտումը, ուսումնասիրությունը, մշակումն ու շահագործումը տրվել է թուրքական «Eti Bakır A.Ş» ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ» ու «Ագդուզդաղ» հանքերինը՝ թուրքական «Artvin Maden A.Ş» ընկերությանը։ Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ակնայի (Աղդամի) շրջանի մի քանի գյուղերում ավարտվում են աշխատանքները Արցախյան պատերազմի ընթացքում ավերված տների վերականգնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նախաձեռնել է օտարերկրյա բլոգերների այցը Ակնա։ «Ազերփոստ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խայյամ Ալիզադեն հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է փոստային ցանց ստեղծել: Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում խաղաղապահների համար մզկիթ է կառուցվել։ Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ Թուրքիայի նախագահ Էրդողանը Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Թուրքիա–Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում: Չինաստանի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել խրախուսել չինական ընկերություններին ներդրումներ կատարել Ադրբեջանում և զարգացնել համագործակցությունը ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում: Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ հունիսի 22-ին նախատեսվող TEN-E (Տրանսեվրոպական էներգետիկ ցանցեր) միջտարածաշրջանային խմբերի 5-րդ հանդիպմանը կքննարկվի «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը մեկնարկել է 2020 թ-ի վերջին ադրբեջանական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարման նպատակով։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը մեծ աշխատանք է կատարել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման համար: Իսկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե Ադրբեջանը Ռուսաստանից և Իրանից գործընկերների հետ մշակում է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը: «Ռուսաստանի երկաթուղիներ լոգիստիկա» (РЖД Логистика) ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Մուրևը նշել է է, թե ընկերությունը նախատեսում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Ռուսաստանից Հնդկաստան ուղարկել առաջին կանոնավոր բեռնարկղային գնացքը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանական մամուլի ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Թուրքիայից դեպի Չինաստանի Սիան քաղաք արտահանման բեռներ տեղափոխող հերթական գնացքը մեկնել է Բաքվի նավահանգստից, որը Բաքու էր ժամանել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Բեռնարկղերը առաքվելու են Ղազախստանի Ակտաու նավահանգիստ: Ռուսական «Lukoil» նավթային ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովը հայտարարել է, թե ընկերությունը մտադիր է մասնակցել Կասպից ծովում ադրբեջանական-թուրքմենական համատեղ Դոստլուգ հանքավայրի շահագործման աշխատանքներին: Դոստլուգը (Բարեկամություն) ծովային նավթի և գազի հանքավայրի նոր անվանումն է, որը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական և թուրքմենական հատվածների սահմանին: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը տարեսկզբից ավելացրել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով նավթի արտահանումը մոտ 14 անգամ՝ հասցնելով 413,66 հազար տոննայի: Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն հայտարարել է Ադրբեջանում իր դուստր ընկերության լուծարման մասին։ Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին Հունիսի 2-ին Բաքվի ռազմական դատարանում սկսել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը։ Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության տոնի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում կարևորել է հայ ռազմագերիների վերադարձն ու հայ-ադրբեջանական սահմանի խաղաղ դելիմիտացիան։ ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը: Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը շեշտել է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն։ Գերիների վերադարձման թեմային ի պատասխան Ադրբեջանը շարունակել է բարձրացնել Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու հարցը։ Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ` կապված այն բանի հետ, որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները: Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացված տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27, վիրավորում ստացել՝ 115 ադրբեջանցի։ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Twitter-ի իր էջում գրել է, թե Մեծ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանին ականազերծման հարցում՝ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Թուրքիայի ՊՆ-ն տեղեկատվություն է տրամադրել Արցախից գրավված տարածքների ականազերծման աշխատանքների մասին, որի շրջանակներում ականներից մաքրվել է 304․318 քմ տարածք: Հունիսի 4-ին Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մեքենան, ինչի հետևանքով զոհվել են AZTV-ի ու «Ազերթաջ»-ի 2 լրագրող, Սուսուզլուք գյուղի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Արիֆ Ալիևը, 4 հոգի էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածներով հոսպիտալացվել են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում Քարվաճառի շրջանում հակատանկային ականի վրա պայթած ադրբեջանցի լրագրողների մահվան մեջ մեղադրել է Հայաստանին։ Իտալիայում Ադրբեջանի դեսպանությունը փոխանցել է, թե Իտալիայի քաղաքական տարբեր կուսակցությունների պատգամավորները հայտարարություններ են տարածել Քարավաճառում ականի պայթյունի կապակցությամբ և պահանջել են Հայաստանից ականապատ դաշտերի քարտեզները տրամադրել Ադրբեջանին։ Հայաստանի տարածք ներխուժելու մասին Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ տարածք և հեռանալու փոխարեն ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը սատարում է Հայաստանի հետ սահմանը սահմանազատելու առաջարկներին, բայց տարածքային ամբողջականությունը ճանաչելու շրջանակներում: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նշել է, թե ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը, հնարավոր է, առաջիկայում պայմանավորվեն Հայաստանի և Ադրբեջանի սահման այցելելու հարցում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի միայն բանակցությունների միջոցով, ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը: Մակրոնն ընդգծել է, որ կողմերը պետք է վերադառնան իրենց դիրքերը մայիսի 11-ի դրությամբ։ Ըստ նրա՝ Ղարաբաղում զինադադարը հարգվում է, բայց դեռ շատ անելիքներ կան: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին, թե իրենք Ֆրանսիայի կողմից որևէ դերակատարություն չենք տեսնում տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հասնելու հարցում։ Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Միշելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին: Ալիևը Միշելին հայտնել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին: Այլ թեմաներ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռովշան Ռզաևը հայտարարել է, թե հայերը կարող են Ադրբեջանում ապրել որպես այդ երկրի քաղաքացիներ, ինչպես և ապրել են մինչև հակամարտությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը բազմիցս հաստատել է՝ նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայկական բնակչությանը Ադրբեջանի տարածքում ինտերգրելու պատրաստակամությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Թբիլիսին պատրաստ է օգնել երկխոսություն հաստատել Բաքվի և Երևանի միջև»:


Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի...

15:42

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված...

15:22

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահ

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական...

15:05

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական...

14:45

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է արել

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է...

14:23

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե»

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների...

14:09

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք...

13:44

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի...

13:21

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

13:05

Սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները

Սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման...

12:45

4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի քանի խաղալիք, օծանելիք ու հեռացել

4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի...

12:22

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրան ռեանիմոբիլով...

12:06

Հրդեհ՝ Շաքի գյուղում

Հրդեհ՝ Շաքի գյուղում

11:45

Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը

Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային...

11:16

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է...

10:53

Ապրել աղոթական կյանքով, համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները. Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել

Ապրել աղոթական կյանքով, համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները. Արագածոտնի...

10:33

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի...

09:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55