1990-ականներին մենք կրկին փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։
«Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, մենք ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, այդ մարդիկ հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ական թվականների հաղթանակի բանալին սա էր»,- ասաց նա։
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ այս ընտրությունները հատուկ գործողություն են պետությունը փրկելու ուղղությամբ։
«Այս ընտրություններն իրականում արդյունքն են այդ պատերազմի։ Ընտրությունները չէին լինի, եթե չլիներ պատերազմը,որը, ցավոք, Հայաստանի և Արցախի համար ավարտվեց պարտությամբ։ Որևէ հասարակության մեջ ոչ մի բան ավելի թանկ չի համարվում, քան մարդու պատրաստակամությունը զոհաբերել սեփական կյանքը և անվտանգությունը հանուն հողի ու տան պաշտպանությանը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ուժեղ են այն հասարակությունները և ազգերն, որոնք կարողանում են իրենց զինվորի նկատմամբ անհրաժեշտ պետական հոգատարությունը ցուցաբերել։
«Պետական հոգատարության համար մենք առաջին հերթին պետք է ունենանք պետություն, որը կարողանում է այդ հոգատարությունը կազմակերպել։ Տպավորություն է, որ այսօրվա գործող իշխանությունները հայտնվել են մի ճահճի մեջ և մեզ էլ են այդ ճահիճը տանում։ Մենք այսօր մոտեցել ենք այն շեմին, որ պետականությունը վնասված է, և մենք պետություն կարծես չունենք։ Ես չեմ կարծում եմ, որ մեր պետության թուլացումը միայն պատերազմի հետևանքն է։ Իրականում մեր պետության թուլացումը արդեն կարելի էր ակնկալել մեր իշխանությունների որդեգրած մտածելակերպից»,- հավելեց Լևոն Զուրաբյանը
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03