ԱՄՆ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) տեղեկացրել է, որ 2021 թվականի մայիսին Երկրի վրա ածխաթթու գազի արտանետումների միջին մակարդակը կազմել է մեկ միլիոնի համար 419,13 մաս: NOAA-ի փորձագետ Փիթեր Թանսը նշել է, որ սա նոր ռեկորդ է, հաղորդել է Planet-today-ը:
419,13 մասը 1,82 մասով ավելի է նախորդ մայիսից եւ 50 տոկոսով ավելի նախարդյունաբերական մակարդակից (280 մաս մեկ միլիոնի համար): Գիտնականները նշել են, որ CO2-ի մակարդակը ամեն տարի մայիսին՝ Հյուսիսային կիսագնդում բույսերի ծաղկման շրջանում, հասնում է առավելագույնին:
«Ածխաթթու գազի արտանետումները հանածո վառելիքի այրումից գերազանցում են այն ծավալները, որ բույսերը կարող են «սպառել», ուստի արդյունաբերականացումը կայունորեն ավելացնում է CO2-ի արտանետումները՝ հասցնելով նոր ռեկորդների», - պարզաբանել է Թանսը: Ինչպես հավելել է Կոռնելի համալսարանի կլիմայագետ Նատալի Մահովալդը, ածխաթթու գազի կոնցենտրացիայի 50 տոկոսով աճը նախարդյունաբերական մակարդակներից նոր իրողություն է, որի հետ մարդկությունը պետք է հաշվի նստի:
«Եթե ձգտում ենք դանդաղեցնել կլիմայական փոփոխությունները, ապա պետք է ավելի շատ ջանքեր ներդնենք ածխաթթու գազի արտանետումները նվազագույնի հասցնելու համար», - ասել է Մահովալդը` հավելելով, որ համաճարակի ընթացքում CO2-ի արտանետումները որոշակիորեն նվազել են, սակայն բավարար չեն գլոբալ տաքացումը դանդաղեցնելու համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01