Ատլանտիկայի հարթ կետերը փոքրացել են չափերով՝ մարդածին եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետազոտողները, որոնք վերլուծել են կետերի չափերի փոքրացման պատճառները, հայտնել է Planet-today-ը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում հյուսիսային երիտասարդ հարթ կետերի մարմնի երկարությունը նվազել է մոտ մեկ մետրով: Հայտնի է, որ համեմատաբար ոչ վաղ անցյալում այս ծովային կաթնասուները եղել են միջինը տասնչորս մետր, իսկ այժմ՝ հիմնականում տասներեք մետր:
«Կետերի փոքրացման հիմնական պատճառը սթրեսն է, որը առաջացնում է մարդկային ներկայությունից: Կետերը տառապում են նավերի առաջացրած աղմուկից. բացի այդ, հաճախ խճճվում են ձկնորսների ցանցերում: Կլիմայական փոփոխությունների պատճառով կետերի համար ավելի քիչ զոոպլանկտոն է հասանելի, եւ դա ուղղակիորեն արտացոլվում է դրանց չափերի վրա», - ասում են հետազոտության հեղինակները:
Նոր Անգլիայի Ակվարիումի ավագ հետազոտող Էմի Նոուլթոնը նշել է, որ 356 կետ է մնացել Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում: Տասը տարի առաջ դրանք ավելի քան 500-ն էին: Ենթադրվում է, որ հյուսիսային հարթ կետերի մարմնի երկարության նվազումը վկայում է պոպուլյացիայի հետագա կրճատման մասին, քանի որ մարմնի փոքրացած չափը կարող է բացասաբար ազդել էգերի վերարտադրողական ֆունկցիայի, ինչպես նաեւ ձագերին կերակրելու կարողության վրա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01