ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների քննարկումը կլինի երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի եւ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վստահորեն կարող եմ ասել, որ երբ նախագահ Բայդենը մոտ մեկ շաբաթից հանդիպի նախագահ Էրդողանին, դա կլինի օրակարգի հիմնական կետը»,- ասել է Բլինքենը Վաշինգտոնի եւ Անկարայի հակասությունների մասին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաշեմին կայացած լսումների ժամանակ: «Մեր տարաձայնությունները, այդ թվում նաեւ ձեր նշածը, գաղտնիք չեն»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարը` պատասխանելով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգ) հարցերին: Թուրքիան, ԲլինՔենի տեսակետից, «շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Ոչ վերջին հերթին վերաբերում է նաեւ Ռուսաստանից Ս-400 [զենիթահրթիռային համակարգեր] գնելուն»,- ասել է դիվանագետը:
Բացի այդ, նրա կարծիքով, Թուրքիան «խորապես անհանգստացնող» քայլեր է ձեռնարկել Արեւելյան Միջերկրածովում: «Մենք ուրախ էինք, որ այն կասեցրեց այդ ջանքերի որոշ մասը, այդ թվում նաեւ հանեց իր նավերը ջրերից, որոնք Կիպրոսն իր բացառիկ տնտեսական գոտին է համարում` դադարեցնելով հորատումը»,- շարունակել է Բլինքենը:
«Մենք նաեւ լուրջ մտահոգություններ ունենք [Թուրքիայում] մարդու իրավունքների, լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ կապակցությամբ»,- հաստատել է ԱՄՆ պետքարտուղարը: Նրա խոսքով՝ «Նախագահը [Բայդենը] հնարավորություն կունենա այս բոլոր հարցերի շուրջ անմիջականորեն համագործակցել նախագահ Էրդողանի հետ»:
«Կասեմ նաեւ, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Թուրքիան «խարսխված» մնա Արեւմուտքի կողմից: Մենք ունենք կարեւոր եւ համընկնող շահեր Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարում, Աֆղանստանում, Ռուսաստանի եւ Իրանի որոշակի վնասակար ազդեցությունը հետ մղելու առումով: Բայց մենք պետք է ուղղակիորեն լուծենք տարաձայնությունները»,- հավելեց Բլինքենը:
Նախատեսվում է, որ Էրդողանի եւ Բայդենի միջեւ երկկողմ բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը` որպես պետությունների ղեկավարներ. Թուրքիայում դրան սպասում էին ձմռանից: Սակայն կողմերը չեն դադարեցնում փոխադարձ հարձակումներն ու քննադատությունները: Մասնավորապես, Էրդողանը մեղադրում է Վաշինգտոնին Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի համար ապակառուցողական եւ վտանգավոր քաղաքականություն վարելու մեջ. ԱՄՆ-ն, իր հերթին, ազդարարում է, որ մտահոգված է Թուրքիայում «ժողովրդավարության հետընթացի» կապակցությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01