Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելում, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեն հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա ոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով: Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտըքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01