Հայաստանը պետք է ճիշտ ուղղակի հարաբերություններ կառուցի կարեւորագույն դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ Պետք է լինեն ճիշտ ուղղակի հարաբերություններ։ Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։ Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը։ Վարչապետի թեկնածուն նշել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից 20-ը ակտիվ հակառուսական քարոզչություն է վարում եւ բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է Ռուսաստանին։
«Որովհետեւ 3 տարի կապիտուլյանտը (Վանեցյանը որոշել էր չտալ Փաշինյանի անունը) փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա ասում է, թե ամեն բան լավ է եւ հիանալի, թե լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ Իսկ իրականում մշտապես բանակցություններ է վարում ուրիշների հետ»,- ավելացրել է Վանեցյանը։ Այս առնչությամբ հիշատակվեցին վերջերս Ֆրանսիա կատարած այցը եւ ճոխ հայտարարությունները։ «Ֆրանսիան իսկապես շատ բան է արել Հայաստանի համար։ Բայց եկեք չմոռանանք ով է Ռուսաստանը։ Ֆրանսիան, անկասկած, մեր բարեկամն է։ Բայց եկեք բարեկամություն չանենք ինչ-որ մեկի հետ ի հաշիվ մյուսի։ Հայաստանում պետք են մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է պետությունը, ռազմական կարգապահությամբ, ովքեր արտաքին գործընկերների հետ կաշխատեն ազնիվ հիմունքներով»,- ասել է Վանեցյանը։ Պատասխանելով Հայաստանում ռուսերենի դերի մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ ռուսական կրթություն ունի, եւ իր համար դա մշակույթի լեզու է։ «Կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ Հիմա երկրում ռուսական թեքումով ընդամենը 4 դպրոց կա։ Պետք է բարձրացնել լեզվի դերը ռուս գործընկերների հետ միասին։ Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- եզրափակել է Վանեցյանը։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01