Համակարգային փոփոխությունների վերաբերյալ վարչապետ Կարապետյանի հայտարարության մեկնարկն այլևս տրված է: Արդեն նախանշվում են հիմնական չափորոշիչները, որոնց վրա է հիմնվելու կառավարության ղեկավարի գործնական քայլերի ողջ առանցքը: Դատելով վերջին օրերի կադրային փոփոխություններից և կառավարության նիստերում տեղի ունեցող տեսական բուռն քննարկումներից, երբեմն էլ` բանավեճերից, կարելի է ենթադրել, որ նոր վարչապետը ընտրել է կառուցվածքային ամբողջական փոփոխությունների միջոցը, որպես բերեփոխումների ծրագրի իրագործման ստարտափ:
Հատկանշական է, որ վարչապետը կառչում է յուրաքանչյուր բառից ու շարադրանքից, մեկնաբանելով շատ կառույցների անվանումների փոփոխման, իսկ որոշների դեպքում` կառույցի կազմաքանդման, նույնիսկ` վերացման անհրաժեշտությունը:
Առերևույթ կառուցողական բանավեճերի ու արհեստավարժ կադրերով կառավարության համալրման բնական գործընթացների ենթամասում լուռ հակադրություն, եթե չասենք` պայքար է գնում հնացած կարծրատիպերի ու նոր ռեֆորմիզմի գաղափարների և դրանց գաղափարակիրների միջև: Պահպանողականների բանակը մամուլի իրեց խոսափողերով իսկական պատերազմ է հայտարարել անխռով ու անզիջում կեցվածք ընդունած վարչապետ-ռեֆորմատորին, սաբոտաժի միջոցով փորձելով կասեցնել իրենց մշտնջենական թվացող տիրույթներին ուղղված ծանր հարվածները:
Երկրում տիրող ծանրագույն տնտեսական իրավիճակն ու հասարակության սոցիալական օր-օրի վատթարացող դրությունը հուշում է, որ նախագահի կողմից հռչակված և վարչապետի կողմից արդեն իսկ իրագործվող բարեփոխումների ուղին ոչ միայն անկասելի է,այլև` ազգային անվտանգության առումով`անհրաժեշտ:
Դե ինչ. փոփոխությունների գնացքը վերցրել է ընթացքը, իսկ գնացքից թռնողների ժամանակը շուտով կսպառվի:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44