Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը: «Հոգին ճանապարհ»-ը Պետրոսյանի երկրորդ սոլո սկավառակն է: Այն ստեղծվել է հինգ տարվա ծավալուն աշխատանքի արդյունքում և ներառում է հայաստանյան մշակութային ներկապնակի տարբեր դարաշրջանների 11 գործեր: Ալբոմն ստեղծելու ժամանակ բռնկվեց արցախյան 44-օրյա պատերազմը Արցախի դեմ: Դուդուկահարը խոստովանում է՝ բավականին բարդ էր ավարտին հասցնել նախագիծը՝ հաշվի առնելով այն բոլոր հույզերը, որոնք պատել էին բոլորիս պատերազմական օրերին։ Սակայն, այն գիտակցումը, որ ստեղծվում է արժեքավոր գործեր պարունակող սկավառակ, և որ այդ ստեղծագործությունները պետք է փոխանցել աշխարհին և հետագա սերունդներին, իրեն էլ ավելի մեծ ուժ էր տալիս։ Այս ալբոմում ներառված են ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են հայկական պատմության արժեքն ու կարևորությունը։ Ձայնասկավառակը թողարկվել է բրիտանական հեղինակավոր ARC Music ընկերության կողմից և արդեն իսկ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում է։
«Հայկական ծիրանափողն իր մեջ հզոր պատմություն է ամփոփում։ Այն թե' տխրության, թե' ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել, եղել է մեր ուղեկիցը։ Դուդուկի մեջ բացառիկ հոգի կա, որը կատարողը փոխանցում է իր հանդիսատեսին, մի հսկայական պատմական ընթացք է ներկայացնում այն ունկնդրողին»,-ասում է երաժիշտը։ Նշենք, որ Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։ Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։ Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։ Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55