Արցախի քաղաքացիները, ովքեր հաշվառված են Արցախում, սակայն ժամանակավորապես բնակվում են Հայաստանում՝ ՀՀ Կառավարության կողմից ստանում են միանվագ 68.000 դրամ, դեռևս չեն ստացել մայիս ամսվա գումարը: «Արդեն 10 օր է, ինչ մարդկանց ասում են՝ այսօր կստանաք, վաղը կստանաք: Մարդիկ անելանելի վիճակում են, այդ չնչին գումարով են գոյատևում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը: Կապ հաստատեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ, վերջինը հայտնեց, որ եղել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվել են, և հունիսի 8-ից արդեն մեկնարկել են փոխանցման աշխատանքները: «Տեղեկացնեմ, որ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարման ընթացակարգերում առաջացած տեխնիկական խնդիրները հարթվել են, և մայիս ամսվա վճարումը մեկնարկել է հունիսի 8-ից»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված շուրջ 100.000 քաղաքացու Հայաստանի Հանրապետության կողմից շարունակում է աջակցություն տրամադրվել՝ ամսական 68.000 դրամի չափով։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44