ARM | RUS |

Փաշինյանը հիանալի հասկացել է, որ արդեն պարտվել է․ «Փաստ»

10.06.21 | 09:47

«Փաստ» թերթը գրում է․ «Երեք տարի է, ինչ մեր քաղաքական կյանք է ներմուծվել ատելության մշակույթը։ Չէ, մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե նախկինում բոլորս միմյանց սիրող, միմյանցով միշտ հիացող, միմյանց գնահատող, իրար հաջողություններով ուրախացող ենք եղել: Սակայն այն թույնի, ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որ տարածում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, պարզապես աննախադեպ է և ուղղված է մեր հանրության անդառնալի դեգրադացմանը, որի հետևանքները վերացնելը նույնիսկ Նիկոլին իշխանության ղեկից վռնդելուց հետ էլ շատ դժվար է լինելու: Նա այդ ամենը տարածել է նաև նախկինում, երբ թերթի խմբագիր, ապա և ընդդիմադիր պատգամավոր էր: Նա այդ ամենը տարածելու է նաև հետագայում՝ որտեղ էլ լինի:

Դա նրա տեսակն է, կերպարը, բնույթը:

Հիմա էլ քաղաքական դաշտի հիմնական խոսույթը, այն էլ նախընտրական փուլում, նա ձևավորում է բացառապես մեղադրանքների, թշնամանքի ու ատելության գեներացման, ստի, կեղծիքի, անհավասարակշիռ բղավոցների ու հիստերիաների հողի վրա։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ ասելիք չունի, ի՞նչ ծրագրերի մասին կարող է նա խոսել, երբ բոլոր ոլորտներում ձախողումներ է արձանագրել ու անգամ չի կարողացել գոնե մեր ունեցածը պահել։ Ուստի Փաշինյանի համար այս ընտրություններում դիվիդենտներ շահելու միակ տարբերակը մնացել է նախկիններին ուղղված մեղադրանքների ֆոնին «հերոսանալը»։

Սակայն, սրա հետ մեկտեղ, վերջինս հատուկ ավելի է շիկացնում իրավիճակը՝ բացահայտ հանդես գալով քաղաքացիական բախումներ հրահրողի դերում։ Ուշադրություն դարձրեք Փաշինյանի քաղաքական խոսույթի տոնայնությանը. գոռգոռոցներ այն մասին, թե քաղաքական վենդետաներ լինելու են, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, տրորելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք և այլն։ Մի կողմից՝ սրանով նա կոնկրետ քայլերով փորձում է հասարակության մեջ առկա պառակտումն ավելի խորացնել, մյուս կողմից՝ հանրության մեջ արմատավորում է ջարդել-փշրելու թույլատրելիությունը։ Կասկած չկա, որ Նիկոլը մեծ հմտություններ ունի քաղաքացիական բախումներ հրահրելու գործում։ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները՝ վկա, որի գլխավոր դերակատարներից մեկը, առաջին նախագահի հետ միասին, հենց ինքն է։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա «առյուծ է կտրում» ու «տղամարդ» է երևակայում միայն ներքին դաշտում, ընդ որում՝ օրվա մեջ կասկածելիորեն նրա ձայնի տոնայնությունը փոխվում է, և որքան օրն ավարտին է մոտենում, այնքան ավելի բարձր է բղավում ու գոռգոռում:

Ընդունենք, որ սա ուսումնասիրության լուրջ թեմա է: Սակայն նա ձկան նման համր է արտաքին դաշտում նույնիսկ իր անձը պաշտպանելու հարցում, էլ չենք խոսում մեր երկրի ու ժողովրդի շահերի մասին, որոնք հազիվ թե Նիկոլին հետաքրքրում են:

Օրինակ՝ ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է իրեն՝ ոչնչություն ու «հարբեցող ծաղրածու» անվանելով, նորանոր զիջումներ պարտադրելով Հայաստանին, օրեցօր նոր գերիներ տանելով, քայլ առ քայլ մեր տարածք ներխուժելով, իսկ Փաշինյանը թուրքերի ու ադրբեջանցիների առաջ հնազանդ հարսի դերակատարություն է ստանձնել՝ երկյուղելով որևէ թթու խոսք արտաբերել Ալիևի հասցեին։

Այդ նույն Փաշինյանը չէ՞ր, որ պատերազմից առաջ հայտարարում էր, որ եթե սկսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը այդպես էլ չի հրապարակում։

Լավ, կարող է ասել՝ այն ժամանակ չհասցրեց, իսկ ինչո՞ւ չհրապարակեց այդ ամենը պատերազմի ժամանակ, առավել ևս՝ պատերազմից հետո: Փոխարենը Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին՝ «եթե»-ներով, «գուցե»-ներով, փողոցային բառապաշարով:

Ուրեմն, ինչո՞ւ է այսպես ափերից դուրս գալիս հենց ներքաղաքական հարթության մեջ: Պատասխանը պարզ է՝ նրան այս աշխարհում միայն մեկ բան է հետաքրքրում՝ իր պաշտոնը: Ու հիմա ինքը հիանալի հասկացել է, որ արդեն պարտվել է։

Բոլորն են արձանագրում, որ ազնիվ, արդար ընտրությունների դեպքում նա չի կարող ստանալ 20 տոկոսից ավելի: Ահա, այստեղ էլ սկսվում է ամբողջ «հմայքը»: Եթե պատերազմում կրած պարտությամբ Նիկոլը հպարտ էր, ապա ընտրություններում սեփական պարտությունն արժանապատվությամբ չի ընդունի։ Եթե արժանապատվություն ունենար, պատերազմից անմիջապես հետո հեռացած կլիներ։ Հանուն իշխանության Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի ունակ է, ու դա քանիցս ապացուցել է: Նա կարող է չընդունել իր պարտությունը:

Եվ որպեսզի հիմքեր ստեղծի ընտրություններում իր պարտությունը չընդունելու համար, փորձում է իրեն այս պահից սկսած ապահովագրել և հետընտրական գործընթացների մասով ներքաղաքական առճակատման պայմաններ ստեղծել։ Ստացվում է, որ մի աղետի հետ կապված հարցերը չլուծած՝ Փաշինյանի անձնական ամբիցիաների հաշվին նոր՝ այս անգամ ներքաղաքական աղետի մեջ կարող ենք հայտնվել։

Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները իրենց ընտրությունը կատարելիս հաշվի առնեն այս ամենը, կոնկրետ իրողությունները, առկա սպառնալիքները: Մենք իսկապես հուսով ենք, որ մեր գիտակից հանրությունը կմնա իր բարձրության վրա և չի տրվի սադրանքներին՝ Փաշինյանին զրկելով ընտրություններում անգամ 20 տոկոս ձայն հավաքելու, առավել ևս քաղաքացիական բախումներ հրահրելու հնարավորությունից»:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44