ՀՀ Ընտրական օրենսգրքով ընտրական տեղամասում գործում է ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգ: Ընտրությունների ընթացքում էլեկտրոնային գրանցման փուլում ընտրողները թողնում են նաև իրենց մատնահետքը, դա ապացույց է, որ կոնկրետ մարդը մասնակցել է քվեարկությանը: Panorama.am-ը հետաքրքրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ ինչպես է կազմակերպվելու այն քաղաքացիների մատնահետք վերցնելու գործընթացը, ովքեր հնարավորություն չունեն մատնահետք թողնելու. մասնավորապես՝ հաշվի առնելով վերջին 44-օրյա պատերազմը, որի ընթացքում շատ տղաներ կորցրել են ոչ միայն մատները, այլև՝ թևերը: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ տեղամասում տեխնիկական սարքավորումներով իրականացվում է ընտրողների էլեկտրոնային գրանցումը:
«Սարքավորման քայլերից մեկն է նաև ընտրողից մատնահետքի ստացումը: Սակայն եթե անհնար է մատնահետք վերցնել, այսինքն մատնահետքի ստանալու անհնարինության դեպքում սարքավորումն ունի այդ քայլը բաց թողնելու հնարավորություն: Լինում են դեպքեր, երբ ընտրողի մատնահետքը չի ընթերցվում, նաև կոնկրետ ձեր նշված դեպքերում, սարքը բաց կթողնի այդ քայլը, որևէ խնդիր չի լինի և ընտրողը կարող է քվեարկել»,- ասաց նա: Հասկանալի է, որ առաջիկա ընտրություններին համեմատաբար շատ կլինեն նաև հաշմանդամի սայլակով ընտրողները, կրկին՝ պատերազմի հետևանքով: Մշտապես բարձրաձայնվել է այն հարցը, որ ոչ բոլոր տեղամասային կենտրոններն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար: ԿԸՀ մամուլի խոսնակն ասաց, որ դա ԿԸՀ գործառույթը չէ, տեղամասային կենտրոններն արդեն սահմանված են, հնարավորինս հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց, իհարկե, չեն բացառվում դեպքեր, որ տեղամասերը հասանելի չլինեն: «Եթե ընտրողն ինքնուրույն քվեարկելու դժվարություն ունի, կարող է դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, և վերջինս իմացությամբ ընտրողին որևէ մեկը կարող է օգնել կատարել իր քվեարկությունը»,- ասաց Հերմինե Հարությունյանը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01