Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված Սև լճի շրջանում Թուրքիայի ստորաբաժանումների տեղակայման լուրի մասին: ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջսնական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ վկայությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն: Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր` կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ` ուղղակի անհիմն են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող` թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը վերահսկվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից, իսկ տվյալ տարածքում ոչ մի «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44