Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նրա հետ համառոտ քննարկելով «Հյուսիսային հոսք 2» նախագիծը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Գիտեք, որ բանակցություններ են ընթանում ամերիկյան կառավարության և դաշնային կառավարության փորձագետների հետ: Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, երկուսիս համար էլ կարևոր է, որ Ուկրաինան բնական գազի տարանցման գործընկեր մնա»,- ասել է Մերկելը լրագրողներին:
Ղեկավարները քննարկել են նաև Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունները և մտքեր փոխանակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և «Աֆղանստանի հարցի շուրջ»: «Մենք շուտով հնարավորություն կունենանք նաև մի փոքր ավելի շատ խոսելու»,- հավելել է Մերկելը:
Նշենք՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծով նախատեսված է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խմ ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է ԱՄՆ-ն, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան թերթաքարային գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:
Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է:
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03