Առնվազն 13 մարդ է վիրավորվել Օսթին քաղաքի կենտրոնում գտնվող զվարճանքի աշխույժ թաղամասում տեղի ունեցած զանգվածային հրաձգության պատճառով, հայտնել է տեխասյան քաղաքի ոստիկանությունը, հաղորդում է NBC News-ը: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ոչ ոք չի զոհվել»,- ասել է Օսթինի ոստիկանության պետի պաշտոնակատար Ջոզեֆ Չաքոնը: Ընդ որում, նա հավելել է, որ 2 տուժածներ ծանր վիճակում են: «Ընդհանուր առմամբ, 11 մարդ տեղափոխվել է մի հիվանդանոց, 1 հոգի տեղափոխվել է այլ հիվանդանոց, եւ 1 մարդ ինքնուրույն դիմել է շտապօգնության կլինիկա: Այսպիսով, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 13 մարդ»,- ասել է Չաքոնը: Հրաձգությունը տեղի է ունեցել 6-րդ փողոցի տարածքում՝ հանրահայտ թաղամասում, որը լի է բարերով եւ ռեստորաններով: Նրա խոսքով՝ առաջին կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 1:20-ին: Փողոցը փակվել է, որպեսզի հրաձգության ընթացքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը դադարեցվի: Վկաներին խնդրելով ներկայանալ՝ Չաքոնն ասել է, որ հրաձգության դրդապատճառներն «անհասկանալի են»՝ հավելելով, որ սպաներն ուսումնասիրում են դեպքի վայրի տեսանյութերը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01