ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Գետափ գյուղի բնակչին դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 2021թ. փետրվարի 22-ին սխալմամբ զանգահարել է Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակչին՝ իր հետ խնամիական կապերի մեջ գտնվող բարեկամին, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել:
Նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, տղամարդիկ, պարզաբանումներ կատարելու նպատակով, հանդիպել են Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում, որի ընթացքում խոսակցությունը վերաճել է լեզվակռվի, հնչել են փոխադարձ վիրավորանքներ:
Եղեգնաձորի բնակիչը, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, քննությամբ չպարզված բութ առարկայով, դիտավորությամբ հարվածել է բարեկամի ձախ քունքային հատվածին, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01