ARM | RUS |

Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր փոքր հաղթանակները հանուն Հայաստանի մեծ հաղթանակի. Արսեն Քարամյան

14.06.21 | 15:24

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ:

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի թող իր մեջ ուժ գտնի, վերագնահատի իր մեղքի չափը ստեղծված իրավիճակում, այս համազգային աղետի մեջ եւ խղճի մտոք կատարի իր ընտրությունը:

-Պարո՛ն Քարամյան, խնդրում եմ ներկայացրեք 2008-2018 թվականներին Ձեր գործունեությունը և ամփոփեք ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը:
-2008-2018-ը բավականաչափ տարողունակ ժամանակահատված է ամբողջական պատասխան հնչեցնելու համար, այդ պատճառով կանդրադառնամ կարևոր խնդիրներին ու մարտահրավերներին, որոնք այդ ընթացքում ուղեկցել են մեր երկրին և իշխանություններին:
Առաջինը, որ պետք է ընդգծեմ, 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր. բարդագույն մի շրջան, երբ համաշխարհային տնտեսությունը ռեսեցիայի մեջ էր, իսկ Հայաստանն անմասն չէր կարող մնալ դրա արդյունքում առաջացող խնդիրներից: Առաջին մարտահրավերը, բնականաբար, առկա ֆինանսատնտեսական դժվարությունները մինիմալ կորուստներով հաղթահարելն էր: Հետագա տարիները ցույց տվեցին, որ բավականին հաջող լուծումներ էր գտնվել, ինչի շնորհիվ չունեցանք մեծ կորուստներ և բալանսավորված քաղաքականության արդյունքում մինիմալիզացրեցինք ճգնաժամի բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա: Պետք է հիշել, որ այդ ընթացքում դրամը բավականին կայուն վարք դրսևորեց, իսկ դա ամենակարևոր ցուցիչներից մեկն է:
Երկրորդը` անվտանգային խնդիրն էր, որը մշտապես ուղեկցել է մեր երկրին, և դրա ապահովումը առավել քան արդիական է այսօր: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը բավականին հաջողությամբ լուծել է այդ խնդիրը: Այդ շրջանում բանակը հասցվել է որակական մի նոր մակարդակի՝ թե՛ նյութատեխնիկական ապահովման և թե՛ բարոյահոգեբանական իմաստով: Չպետք է մոռանալ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որը կարելի է համարել ցուցիչ առ այն, որ մեր բանակն ու դիվանագիտությունը համակցված կերպով կարողացավ կանգնեցնել հնարավոր մեծամասշտաբ պատերազմը՝ մեծ վնասներ հասցնելով հակառակորդին:
Եվ երրորդ հանգամանքը, դա մեծաթիվ բարեփոխումների այն ծավալն ու շրջանակն էր, որ հատկապես սկսվեց ու բարեհաջող ընթացավ այդ շրջանում:
Անշուշտ, լուծված հիմնախնդիրները բազմաթիվ են, բայց այս երեքն ըստ էության հիմնաքարային էին, որոնք 2008-2018 թվականներին առկա հնարավորությունների սահմաններում լավագույնս են լուծվել: 2008-2018 թվականներին մեզ մշտապես ուղեկցել են սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, սակայն հավատացնում եմ, որ որևէ կառավարություն կամ իշխանություն ի վիճակի չէ բոլոր խնդիրներին տալ վերջնական լուծումներ, բայց եթե ամփոփելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ Հայաստանը 2008-2018 թվականներին եղել է կայուն զարգացման շրջափուլում:

-Բայց, այնուամենայնիվ, չկա՞ որևէ կարևոր խնդիր, որ այդ ժամանակաշրջանում կամ բավարար լուծում չի ստացել, կամ լուծման արդյունքները գոհացուցիչ չեն եղել:
-Հայաստանի համար արդեն տարիներ շարունակ թիվ 1 խնդիրը, որից ածանցվում են շատ այլ կարևոր խնդիրներ, մնում է ժողովրդագրական պատկերի առողջացման խնդիրը: Ժողովրդագրությունն ըստ էության որոշում է ամեն ինչ: Ցավոք, ժողովրդագրական ճգնաժամի հետ կապված մենք ունենք սպեցիֆիկ որոշակի առանձնահատկություններ, որոնք միայն մեզ են բնորոշ:
2008 թվականին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում կար այսպիսի մի դրույթ, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա հնարավորություն մատչելի պայմաններով ձեռք բերելու բնակարան: Այդ նպատակով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը ձեռնամուխ եղավ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի կյանքի կոչմանը, որը հաստատվեց 2010 թվականի հունվարի 29-ին: Այն մեծ հաջողություն ունեցավ և բազում ընտանիքների բնակարան ձեռքբերելու հնարավորություն ընձեռեց: Զուգահեռաբար շարունակեցինք Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացումը, որը ևս շատ մեծ հաջողություն ունեցավ և մինչ օրս մեծ պահանջարկ և վստահություն ունի: Սակայն այս ծրագրերը, որպես ժողովրդագրության առողջացման միակ գործիք ընկալելը դժվար է, չնայած որ այն կարևոր բաղադրիչ է: Այսօր ծերացող հասարակությունների խնդիրն առկա է շատ բարեկեցիկ երկրներում, և խնդրի լուծումը պայմանավորել բացառապես սոցիալական չլուծված հարցերով, միանշանակ ճիշտ չէ. այն բազմաշերտ է՝ բազմաթիվ սոցիալ-հոգեբանական գործոններով պայմանավորված: Մեծ ցանկություն ունեմ, որ որ հունիսի 20-ից հետո ունենանք այնպիսի իշխանություն, որը կկարողանա արմատական բեկում ապահովել խնդրո առարկայի վերաբերյալ, որովհետև սրա մեջ է պարփակված մեր երկրի, մեր պետականության գոյության ու զարգացման հնարավորությունները: Կարծում եմ` առաջնահերթ պետք է փոխել երկրում առկա ծանրագույն բարոյահոգեբանական մթնոլորտը, մարդկանց մղել ստեղծագործ աշխատանքի ու վաղվա օրվա նկատմամբ հավատի:
Нет описания.

-Այսօր մենք գտնվում ենք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ներկայացված են բավականին շատ քաղաքական ուժեր, որպես քաղաքացի, որպես նախկին փոխնախարար և ՀՀԿ խորհրդի անդամ ինչպե՞ս եք գնահատում այսօր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և նոյեմբերի 9-ից հետո երկիրն այս վիճակին հասցրած իշխանությանը: Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդի տրամադրվածությունը:

-Իշխանություններին գնահատականը կտա ընտրողը հունիսի 20-ին: Ես ուզում եմ այլ խնդրի մասին խոսել, թե ինչու և ինչպես մեր հասարակության մեջ տեղի ունեցավ արժեքային համակարգի այս խայտառակ անկումը: Հայտնի խոսք կա, որ «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Մենք 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ունեցանք մի իրավիճակ, երբ, այսպես ասած, լավ կյանքի ձգտող մեր ժողովրդի մի ստվար հատված տապալեց ամեն բան:
Իհարկե, արժեհամակարգի աղճատված վիճակը հասարակության հետ ճիշտ չերկխոսելու, իրական արժեքներն ի ցույց չդնելու հետևանքն էին, ինչում մենք բոլորս մեղավոր ենք՝ յուրաքանչյուրս մեր չափով: Ուզում եմ հավատալ, որ ընտրությունների նախաշեմին մեր քաղաքացիները ճիշտ կգնահատեն իրավիճակը, յուրաքանչյուրս մեր մեջ գիտակցելով մեր իսկ սխալներն ու բացթողումները, կկարողանանք այնպիսի ընտրություն կատարել, որ Հայաստանին կբերի խաղաղություն, անվտանգություն և առաջընթաց:
Ես մեկ այլ բան եմ ուզում նաև ասել, որ մեր կայունության, ամրապնդման, զարգացման համար կարևոր հանգամանք է, որ ամեն մարդ զբաղվի իր գործով: Ցավոք, վատ ապրող երկրներին բնորոշ է, որ ամեն առավոտ երկրում արթնանում է 100 վարչապետ, 100 նախագահ, 100 նախարար: Մենք ամեն մեկս մեր մեջ իրատեսություն պետք է ունենանք և ճիշտ գնահատենք մեզ ու մեր դերը հասարակության մեջ: Սա է բանալին՝ աշխատանք, ինքնագնահատման ճիշտ համակարգ և հանդուրժողականություն միմյանց նկատմամբ: Այլ ճանապարհ ես ուղղակի չգիտեմ:
Իրականության մեջ մեր վերականգնումը պետք է սկսենք դպրոցից՝ կրթությունից. մեզ օր առաջ հարկավոր են լուրջ բարեփոխումներ կրթական համակարգում: Այն ինչ ունենք բավարար չէ բարեկիրթ և հանդուրժող հասարակություն ունենալու համար:
Մեր հետագայի հիմնաքարը կրթության ճիշտ կազմակերպումն է, մասնավորապես` միջին մասնագիտական կրթության վերականգնումը, բուհերի խոշորացման ծրագրի իրականացումը, խորհրդային կրթահամակարգի լավագույն ավանդույթների վերականգնումը, անհասկանալի Բոլոնյան գործընթացին մասնակցության վերանայումը, կրթության կազմակերպման գործընթացը սոցիալական ֆունկցիայից ազատումը, կրթության մեջ ազգային բաղադրիչի ուժեղացումը և այլն:

-Ըստ Ձեզ, 44-օրյա պատերազմում անընդհատ կեղծիքով, սին հույսերով մարդկանց կերակրելն ու խաբե՞լն այսօր մեզ հասցրեցին հուսահատ, ծայրահեղ կոտրված վիճակի, թե՞ դա հատուկ նպատակ էր և այդպես արվեց, որ քողարկվի այն, ինչ իրականում տեղի էր ունենում:
-Չի կարելի ասել, որ խոսքը միայն 44-օրյա պատերազմի մասին է, կեղծիքն ու սուտը սկսվել էր դեռևս շատ վաղուց, իսկ կուլմինացիան դա 2018 թվականի հայտնի դեպքերն էին, երբ իշխանության եկան մարդիկ, ովքեր խոստանում էին, որ մենք ապրելու ենք ավելի լավ Հայաստանում՝ Նոր Հայաստանում: Ես հեռու եմ այն մտքից, որ նախկին իշխանություններն անթերի և անբասիր էին: Ես նման բան երբեք չեմ ասել ու չեմ էլ ասի: Սովորաբար եթե ինչ-որ բան ունենում ես ու ցանկանում ես փոխել, ապա ենթադրվում է, որ ավելի լավը պետք է հաջորդի ունեցածիդ: Ակնհայտ է, որ հաջորդածի փաթեթավորումն էր ընդամենը լավը, բովանդակությունը՝ Տորիչելյան դատարկություն: Իսկ 44-օրյա պատերազմը տրամանբանական շարունակությունն էր 2018 թվականի իրադարձությունների, ինչից պետք է անպայման դասեր քաղել՝ չկրկնելով սխալները: Մենք պարտված ենք որպես հասարակություն և տարիներ է պահանջվելու, որպեսզի ջախջախված հասարակությունից վերածվենք՝ կառուցող, ստեղծարար, շինարար, զարգացող հասարակության: Դրա համար կա մի պարզ բանաձև. յուրաքանչյուրս մեր աշխատավայրում, ընտանիքում, շրջապատում պետք է տանենք մեր փոքր հաղթանակը և այդ փոքր հաղթանակներն ի վերջո կմեկտեղվեն ժամանակի մեջ և կունենանք բոլորիս մեծ հաղթանակը՝ Հայաստանի հաղթանակը:
Нет описания.

-Այսօր մեծացել է նաև արտագնա աշխատանքի մեկնողներ թիվը, ինչպե՞ս կանխել այն:
-Շատ պարզ՝ վերականգնել հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ:

-«Հայաստանի հանրապետական կուսակցությունը» այսօր դաշինքով հանդես է գալիս «Հայրենիք» կուսակցության հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ըստ Ձեզ` «Պատիվ ունեմ» դաշինքն ի՞նչ շանսեր ունի և դուք, որպես թիմի անդամ, ինչպե՞ս եք պատկերացնում այս ծանրագույն իրավիճակից երկիրը դուրս բերելու ելքը:

-«Պատիվ ունեմ» դաշինքը վստահաբար լինելու է խորհրդարանում: Ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է լինելու բացառապես բոլոր առողջ ուժերի և հնարավորությունների մեկտեղմամբ: Սա որևէ քաղաքական ուժի, դաշինքի տանելու բեռը չէ: Հատկանշական է, որ դաշինքին մաս է կազմում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն առաջնորդում է Հայաստանի նորանկախ պատմության ամենափորձառու ազգային պետական գործիչներից մեկը՝ հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ես արժեքավորում եմ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, նրանց դիտարկումներն ու մտահոգությունները, և կարծում եմ, որ մեր հասարակությունն ուղղակի իրավունք չունի չապավինելու այդ մարդկանց փորձառությանն ու մտքին:
Ըստ էության, մենք մրցակից ուժեր ենք, բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ ստեղծված իրավիճակը թելադրում է մեր հասարակությանը, որ մենք պահանջատերը լինենք այդ մարդկանցից, որպեսզի իրենց կենսափորձով, իրենց գիտելիքով նեցուկ լինեն մեր պետականությանն այս աղետալի վիճակից դուրս բերելու համար: Ի վերջո 30 տարի այս մարդիկ վարել են մեր պետականության նավը ու մենք նավաբեկության չենք ենթարկվել:
Нет описания.

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում հունիսի 20-ից հետո մեր երկրի ապագան:
-Կախված արդյունքներից, ինչպիսի արդյունքներ կգրանցենք դա էլ կլինի ապագան: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի թող իր մեջ ուժ գտնի, վերագնահատի իր մեղքի չափը ստեղծված իրավիճակում, այս համազգային աղետի մեջ և խղճի մտոք կատարի իր ընտրությունը:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44