«Բժշկական կենտրոնի ղեկավարը ՔՊ ընտրական ցուցակում է և աշխատավարձերը բարձրացնելու համար շնորհակալություն էր հայտնում ՔՊ ցուցակի ևս երկու անձի՝ մարզպետին և Առողջապահության նախարարարին, որ տարվա կեսին հաջողվել էր հարյուրավոր աշխատողի աշխատավարձեր բարձրացնել»,-հիշատակելով ընտրության նախօրեին Վանաձորի պետական ԲԿ-ում ՔՊ-ի անունից աշխատավարձերի բարձրացման դեպքը՝ հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այդ հարցով օրեր առաջ դիմել էին ոստիկանություն և միայն նախօրերին են ստացել պատասխանն այն մասին որ խնդրով զբաղվում են և շեշտեց, որ իրավապահներն ավելի շուտ կարող էին զբաղվել:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ երեք անգամ դիմել է Վանաձոր ԲԿ տնօրենին՝ ցանկանալով իմանալ, թե որտեղից են հայթայթել այն միջոցները, որով տարվա կեսին աշխատավարձեր են բարձրացրել, և նախորդ օրը միայն անձնական նամակով ստացել է տնօրենի պատասխանը, որով վերջինս հորդորել է սպասել պատասխանի:
«Հարցնում ենք, այդ ինչ միջոցների հաշվին է արվել, այն դեպքում, երբ երկրում ծանրագույն վիճակ է, եթե բարերար է հայտնվել, կամ ժառանգություն են ստացել, ապա թող ասեն՝ մենք կտակ ենք ստացել»,-շեշտեց Մելիքյանը և հավելեց, որ եթե կային այդ գումարներն, ապա ինչո՞ւ հունվարից չեն բարձրացրել աշխատավարձերը:
«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամը հայտնեց, որ չեն ստացել նաև պատասխանը, թե երբ պլանավորում էր բյուջեն՝ արդյո՞ք տարվա կեսին ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի բարձացումը նախատեսված էր:
Նա ոստիկանությանը հորդորեց շատ արագ գործել, այնպես ինչպես սովորոբար գործում են ընդդիմության ենթադրյալ խախտումների ահազանգերի դեպքում:
«Երբ ասվում է՝ գյուղով ընտրեք ՔՊ-ին և մենք 1-2 տարում ձեր հարցը կլուծենք, ապա այն ընտրակաշառք է, քանի որ խոսքը չի գնում նախընտարկան խոստման մասին»,- հայտնեց Մելիքյանը և բերեց ընտարակաշառքի մեկ այլ օրինակ. «Գնել Սանոսյանի հայտարարությունը, որ եթե ձայն տան ՔՊ-ին ապա ինքը երեսատեղ կունենա բյուջետային հարցեր լուծել»:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01