Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը ողջունել է Քրիստոֆեր եպիսկոպոսի ժամանումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ վերջինս առաջիկա օրերին հնարավորություն կունենա հաղորդ դառնալու հայ ժողովրդի կյանքին ու դիմագրավելիք մարտահրավերներին, պատմությանը և բազմադարյան հոգևոր, մշակութային հարուստ ժառանգությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի իր գնահատանքն է բերել Քովենթրի առաջնորդին դժվարին այս շրջանում հայ ժողովրդին ցուցաբերած իր զորակցության և հատկապես հայ ռազմագերիների ազատ արձակման և հայոց սրբավայրերի պահպանության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Իր հերթին Քրիստոֆեր եպիսկոպոսն ուրախություն է հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար։ Անդրադառնալով պատերազմի պատճառած ծանր կորուստներին՝ վերջինս իր վշտակցությունն ու աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա տեղեկացրել Քովենթրի մայր տաճարում այդ կապակցությամբ կազմակերպված հատուկ արարողություններիև միջոցառումների մասին։ Քովենթրի առաջնորդը նաև գոհունակությամբ փաստել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի ու հայ համայնքի հետ ձևավորված սերտ գործակցությունը։ Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերը հանգամանորեն քննարկել են հետպատերազմյան իրավիճակին, Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը և Ադրբեջանում գերության մեջ գտնվողների վերադարձին առնչվող խնդիրները։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման հարցերին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է իր մտահոգությունները։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01