Հունիսի 13-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է: Քիչ անց ստացվել է հիվանդանոցային ահազանգ, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, գոտկային շրջանի, աջ ազդրի, ձախ դաստակի հրազենային 9 վիրավորում, մարմնի տարբեր հատվածների քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ ժամը 18.55-ի սահմաններում Գոռավան գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն և փոխհրաձգություն է եղել: Կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Արարատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց ու մահացել է:
Հունիսի 14-ին, ժամը 00.15-ին «ձախ ձեռքի զույգ ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև 39-ամյա մի տղամարդ։
Հարուցվել է քրեական գործ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ոստիկանության ՔՈԳՎ և Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ սպանությունը կատարել է Արարատ քաղաքի 32-ամյա բնակիչը՝ ողորկափող հրացանով: Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Տղամարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01