Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում Ոստիկանության կողմից իրականացված և կատարվելիք աշխատանքերը։ «Սկսած մայիսի 11-ից, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, և մինչ քարոշազարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը պատահարներ են։ Քարոզարշավից հետո շարունակվել են մշտադիտարկումները՝ մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են և ենթարկվում են ստուգումների»,- ասաց Ֆիդանյանը։ Ոստիկանապետի տեղակալը նշեց նաև, որ հասարակությունում մեծ ուշադրություն է ստացել քարոզչական պաստառների վնասնման դեպքերը։ «Այս հարցերի առնչությամբ ևս պետք է փաստեմ, որ ունենք նաև դրական ցուցանիշներ, որոշ դեպքեր բացահայտվել են։ Առանձնակի ուշադրություն է դարձվում և բավականին ծավալուն աշխատանք է կատարվել նաև ընտրակաշառքների բացահայտման ուղղությամբ։ Ներկայումս մշտադիտարկման աշխատանքները շարունակվում են»,- եզրափակեց Ֆիդանյանը։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01