Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ)` 14 պացիենտ ( 13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև ընթացքով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը: «Պացիենտներն ընդունվել են «Մարտունի» ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։ Հունիսի 16-ի դրությամբ`«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս է գրվել: «Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են ջրի նմուշներ, լվացուկներ`ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, ինչպես նաև բուժանձնակազմից նմուշներ՝ ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ։ Մանրէակրության վերաբերյալ նմուշառվել են նաև բաժանմունքում բուժում ստացող երեխաներ և խնամակալ: Հետազոտությունների արդյունքում`պացիենտների մոտ հայտնաբերվել է Կլոստրիդիում Դիֆիցիլէի տոքսին և հարուցչի հակածին, իսկ աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում` «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ: Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ բժշկական կենտրոնում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, քանի որ ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո, բժշկական կազմակերպություններին բարձրացնել զգոնությունը ԲԿ-ներում շրջակա միջավայրի ախտահանման, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման, ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, ձեռքերը լվանալ հոսող ջրով և օճառով հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո, բուժհիմնարկում համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո, սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ, սնվելուց առաջ, դեղորայք բաժանելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո, բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են, ձեռնոցներ հագնելուց առաջ և հանելուց հետո, սննդամթերքն (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք»,- ասվում է հաղորդագրությունում։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01