«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին քննարկել է նաեւ այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել կրթական համակարգի կարկառուն ներկայացուցիչներին եւ մտավորականներին համոզել իրենց ընտրելու համար: Բանն այն է, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է, որ համալսարանների դասախոսական անձնակազմը, գիտական, կրթական համակարգը իրենց դեմ է, ու իրենք շանսեր չունեն այդ հատվածից ձայներ հավաքելու համար:
Մտավորականների մեծ մասն էլ կտրականապես մերժել են իշխանության հետ որեւէ հաշտության եզրեր գտնել, նրանց կողքին լինել կամ ընդհանրապես ձայն տալ նրանց թիմին: Ու այս ամենը շատ լավ գիտակցելով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձում են նրանց հետ փակ հանդիպումներ, քննարկումներ ունենալ, համոզել իրենց կողքին լինել:
Ի դեպ, դպրոցներում, տարբեր քոլեջներում եւս իշխանությունները խնդիրներ ունեն անձնակազմների հետ, նրանք եւս դեմ են արտահայտվում իշխանություններին:
Թիմում քննարկվել է նաեւ, որ կրթական համակարգում համերաշխություն չունենալու, իշխանությանը չվստահելու թիվ մեկ պատասխանատուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, որը բոլորի հետ սրել է հարաբերությունները ու այդ համակարգը դարձրել է այլեւս անկառավարելի: Դժգոհության մեծ մասն էլ բաժին է հասնում փոխնախարար Ժաննա Անդրեասյանին:
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55