ARM | RUS |

Մենք իհարկե մի գեղեցիկ օր կգնանք առողջապահության պարտադիր ապահովագրության, բայց ով որ կհայտարարի, թե կանի դա առաջիկա 3 տարում, վտանգավոր պոպուլիստ է և արկածախնդիր. մասնագետներ

17.06.21 | 11:29

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահության ֆինանսավորմանը և ապահովագրական բժշկությանը․ ««Եթե դու հիվանդացել ես, ապա ստիպված ես ընտրել՝ մնալ առանց ֆերմայի, թե բուժվել», այս խոսքերը, որոնք ասել է Կանադայի ներկայիս առողջապահության համակարգի հիմնադիր Մ. Անդերսը գրեթե մեկ դար առաջ, ավելի քան արդիական են այսօր ։ Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների միջին և ցածր եկամուտներ ունեցող երկրներում ավելի քան 5,6 միլիարդ մարդ առողջության կարիքները հոգում է սեփական գրպանից, ինչը բերում է բնակչության շարունակական աղքատացմանը և աղետալի ծախսերի երևույթի առաջացմանը ։

Այսօր թվերը սովորականից ավելի շատ կլինեն, դե որովհետև խոսելու ենք փողից:

Առանց փողի հնարավոր չէ ունենալ առողջապահություն, ավելին ասեմ... առանց շատ փողի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս երկրներին առողջապահության վրա ծախսել բյուջեյի ոչ պակաս քան 4 %, իսկ եթե երկիրը ծախսում է մինչև 2%, ապա նա կարելի է ասել գրեթե չունի առողջապահություն: Ցավոք, մենք հենց վերջիններից ենք, եթե իհարկե հանենք COVID-19 համավարակի վրա ծախսված գումարները, որոնք էլ չեն լինելու:

Մեր պետության ներսում, առողջապահության վրա կատարվող ողջ ծախսերի 86.4%-ը կատարվում է մասնավոր հատվածի կողմից (ԵՄ 27 երկրների միջին ցուցանիշը 30% է), այսինքն պետությունը հոգում է այդ ծախսերի ընդհամենը 13.6%-ը: Սա ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների վատագույն ցուցանիշներից մեկն է: Մասնավոր հատվածի ծախսերի շուրջ 98%-ը քաղաքացիների կողմից արված ծախսերն են, մինչդեռ, միջազգայնորեն ընդունված է, որ գրպանից կատարված ուղիղ վճարումների տեսակարար կշիռը չպետք է գերազանցի 15-20%-ը։

Եթե ներկայացնեմ ավելի պարզ, ապա մեր քաղաքացիները գրեթե 86 %-ում իրենց գրպանից, իրենց ընտանիքի բյուջեից են կտրում ու վճարում իրենց առողջապահական ծախսերը: Մեր ընտանիքները, միջինում իրենց ողջ եկամուտի 11.7 % ծախսում են բուժման և դեղերի վրա: Գյուղերում ավելի շատ, քան քաղաքում, ու դա շատ վատ է, որովհետև գյուղերում աղքատության մակարդակը ավելի բարձր է, ու այդ ծախսերը ավելի են խորացնում աղքատությունը: Եվ այդ ծախսերի տոկոսը ամեն հաջորդ տարի ավելի է բարձրանում, որովհետև օրինակ 2020 թվականի հունվար-նոյեմբերին գրանցվել է առողջապահության բնագավառում սպառողական գների ինդեքսի կայուն աճ, որն առանձին ամիսներին հասել է մինչև 2,8%:

Իսկ հիմա մի ավելի վատ ցուցանիշ ներկայացնեմ.

2019 թվականի պաշտոնական վիճակագրության տվյալները վկայում են, որ բնակչության 71%-ը չի կարող կատարել անսպասելի ծախս 45,000 դրամի չափով, առանց պարտք վերցնելու: Պատկերացրեցի՞ք: փաստացի մեր բնակչության 71%-ը ցանկացած առողջական խնդիր առաջանալու դեպքում , ընկնում է պարտքերի տակ, որ բուժվի: Իսկ եթե հիշենք թե ինչ արժի մեկ սրտի ստենդը կամ ասենք լեղապարկի վիրահատությունը, կհասկանանք, որ այդ պարտքը երբեմն ընտանիքներին սնանկության դուռն է տանում:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվել են տվյալներ, առ այն, որ 2019թ. ֆինանսապես ի վիճակի չեն բուժվել՝ ոչ աղքատ մարդկանց 12,6%, աղքատների՝ 24,5% և ծայրահեղ աղքատների՝ 49%:

Ներկայացված թվերից արդեն հասկացանք, որ առողջապահական համակարգի ֆինանսավորման և բնակչությանը առողջապահական ծառայությունների մատչելիության վիճակը մեղմ ասած անմխիթար է:

Իսկ ինչ՞ անել : Որ՞ն է ելքը.

Այ այստեղ, առողջապահությունից իբր հասկացող շատերը սկսում են գոռալ, որ ելքը պարտադիր և համընդհանուր ապահովագրական բժշկություն մտցնելն է:

Եկեք հասկանանք դա այդպես է թե չէ՞, ու նոր միայն եզրահանգում անենք:

Ապահովագրական բժշկության հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որ մարդիկ իրենց եկամուտից ամեն ամիս քիչ-քիչ վճարում կատարեն ապահովագրական ֆոնդին՝ հարկի տեսքով, որպեսզի , երբ կարիք լինի բուժման համար վճարելու միանգամից մեծ գումար, նրանք չսնանկանան իսկ այդ գումարը վճարի ապահովագրական ֆոնդը: Փաստացի դա կանխավճար է, որը յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարում է, որ հասարակությունը ունենա առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ (universal health coverage) և զերծ մնա ֆինանսական աղետից:

Իսկ արդյո՞ք Հայաստանում կա կայուն հարկվող եկամուտ ունեցող այնքան քաղաքացի, որ կկարողանա այդ ֆոնդին վճարել գումար բոլորիս համար: Եկեք հաշվենք:

Փորձագետների կարծիքով, այս պահին Հայաստանում ապրում է աշխատելու ունակ մոտ 1.200.000 քաղաքացի: Մնացածը ծերերն են, երեխաները, կենսաթոշակառուները, հաշմանդամները և այլն: Պաշտոնական տվյալներով, ներկայումս Հայաստանում կայուն հարկվող եկամուտ ունի մոտ 650.000 մարդ: Այսինք ընդամեն 650.000 մարդ է հարկ վճարում, մնացածը կամ գործազուրկ են, կամ ունենք թաքցված, չհարկվող եկամուտ և այդ մարդկանցից գումար գանձել ապահովագրական ֆոնդի համար հնարավոր չէ: Պարզ է դառնում, որ 600.000 մարդ չի կարող իր ուսերի վրա վերցնել մոտ 3 մլն մարդու առողջապահական ծախսերը: Դա մաթեմատիկորեն անհնար է : Էստոնիայի պետական ապահովագրական ֆոնդի փորձագետների պնդմամբ, եթե երկրում գործազրկությունը բարձր է 15%-ից, ֆոնդում չի գոյանում այնքան գումար , որ հերիքի բոլորին: Մեր երկրում կայուն հարկվող եկամուտ ունեցողների տոկոսը կազմում է աշխատունակ բնակչության ընդհամենը 55%-ը, իսկ գործազրկության նույնիսկ պաշտոնական թվերը հասնում են մոտ 20%-ի, իսկ իրականում շատ ավելին են:

Առողջապահության տնտեսագիտության համաշխարհային ռահվիրաներից Աբդո Ս. Յազբեկը (Abdo S. Yazbeck, Univ. Johns Hopkins Bloomberg School of Public Health,) Վիլիամ Սիաոն (William C. Hsiao, Professor of Economics in the Harvard School of Public Health,,) և Ջո Կաթզինը ( Joe Kutzin, coordinator of health financing in theDepartment of Health Systems, Financing, and Governance, World HealthOrganization) 2020թ. հրապարակեցին մի աշխատություն, որում ապացուցում են, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ապահովագրական բժշկության մոդելի կիրառումը չի բերում այն ակնկալվող արդյունքներին, որին ձգտում ենք և խորհուրդ են տալիս, դրա փոխարեն կիրառել պետության կողմից առողջապահության համակարգի կենտրոնացված բյուջետային ֆինանսավորման մոդելը:

Մենք իհարկե մի գեղեցիկ օր կգնանք առողջապահության պարտադիր ապահովագրության, բայց ով որ կհայտարարի , թե կանի դա առաջիկա 3 տարում, ըստ իս վտանգավոր պոպուլիստ է և արկածախնդիր:

Կարծում եմ Հայաստանի զարգացման այս փուլում, ունենալով գործազրկության ներկայիս մակարդակը, չունենալով թաքցված եկամուտների հարկման գործող մեխանիզմներ, մենք պատրաստ չենք պարտադիր ապահովագրական բժշկության, և դրան պետք է գնանք աստիճանաբար, քայլ-քայլ, ճիշտ հաշվարկելով ռիսկերը և անենք դա տնտեսության ընդհանուր զարգացմանը զուգընթաց: Իսկ մինչ այդ, պետք է շարունակաբար ավելացնենք առողջապահության պետական բյուջետային ֆինանսավորումը, իսկ ծախսերը դարձնենք առավել վերահսկելի և արդյունավետ՝ երաշխավորելով ՀՀ ցանկացած քաղաքացու համար առողջապահական ծառայությունների անվճար բազային ծածկույթ: Պետական բյուջեյից առողջապահության բնագավառին հատկացվող գումարը պետք ՝ մոտեցնել 4 %-ի:

Առողջապահությանը հատկացվող պետական բյուջետային միջոցները ՝ ներառյալ սոց.փաթեթի շահառուների հատկացվող ողջ գումարը պետք է տնօրինի , բաշխի և վերահսկի Պետական առողջապահական հիմնադրամը, որը պետք է ստեղծվի ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության հիմքի վրա: Մեր տեսլականն է, որ այն պետք է հանվի առողջապահության նախարարության ենթակայությունից և կառավարվի հիմնադրամի խորհրդի կողմից, որը ունենա բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անդամներ , ովքեր կնշանակվեն ՀՀ Կառավարության որոշմամբ:

Մենք կարծում ենք, որ պետական միջոցները մասնավոր ապահովագրական կազմակերպությունների միջոցով բաշխելը , երբ դրա մի զգալի մասը , արդյունքում որպես շահույթ մնում է այդ ապահովագրական ընկերություններում և հետ չի վերադառնում առողջապահական համակարգ, անարդյունավետ է և ըստ էության չհիմնավորված շռայլություն: Սա չէ ճանապարհը երկրում ապահովագրական բժշկության մշակույթը ներդնելու: Դասական առումով դա ընդհանրապես ապահովագրական բժշկություն չէ և սոցփաթեթով տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները պետք է վերադարձնել պետությանը:

Անհասկանալի է նաև պետպատվերի տարբերակված գների վճարման քաղաքականությունը ՝ ի օգուտ երևանյան հիվանդանոցների: Շատերը երևի չգիտեն, որ նույն վիրահատության համար մարզի հիվանդանոցին պետությունը վճարում է ավելի քիչ, քան Երևանում: Իսկ իրականում պետք է անել տրամագծորեն հակառակը. Ինչքան հեռադիր լինի բժշկական կազմակերպությունը, այնքան ավելի բարձր գին պետք է վճարել, որ այդ հիվանդանոցները զարգանան, որ այնտեղ բժիշկ գնա: Այս մոտեցումը կիրառվում է աշխարհի շատ զարգացած երկրներում՝օրինակ Սկանդինավյան երկրներում: Այդպես են զարգացնում մարզային առողջապահությունը:

Երբ բժիշկը հասկանա, որ մարզում ավելի շատ է վաստակելու քան Երևանում, մենք մարզերում առողջապահական կադրերի պակասի խնդիր չենք ունենա:

Պետությունը պետք է հասկանա , որ հավելյալ արժեք ունակ է ստեղծելու միայն ֆիզիկապես և հոգեպես առողջ մարդը: Այդ առողջությունը պահպանելու և վերականգնելու համար երկիրը չպետք է փող խնայի: Այդ փողը անպայմանորեն հետ է գալու տնտեսությանը: Կան հստակ հիմնավորված հաշվարկներ, որ առողջապահության վրա պետության ծախսած յուրաքանչյուր դոլարը տնտեսությանը բերում է 4-12 դոլար լրացուցիչ մուտքեր:

Հանրության հավաքական առողջությունը թանկ արժե և այդ գինը պետք է մշտապես վճարել»:


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44