Չեմ բացառում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կառուցողական ընկեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընտրություններից առաջ նրան օգնության ձեռք կմեկնի եւ, հնարավոր է, գերիների նոր խումբ կվերադարձնի Հայաստան: Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` Ալիեւը վախենում է, որ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, այդ թվում` «Պատիվ ունեմ» դաշինքը: Նա նշեց, որ այդ ֆոնին իշխանությունների վարկանիշն արագորեն ընկնում է, եւ հայ հասարակությունը չպետք է թույլ տա, որպեսզի կապիտուլյանտը հայոց պետականությունը դեպի անդունդ տանի:
Հայաստանում ներքին անկայունությունը, ըստ Շարմազանովի, ձեռնտու է միայն երեք հոգու՝ Փաշինյանին, Ալիևին եւ Էրդողանին, բայց չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանը քաղաքացիական բախումների պոլիգոնի վերածվի, ինչը «Պատիվ ունեմ» դաշինքը թույլ չի տա:
«Եթե ուզում էր ականապատ դաշտերի քարտեզները տալ եւ վերադարձնել գերիներին, ապա կարող էր դա անել մի քանի ամիս առաջ: Ինչո՞ւ դա արվեց նախընտրական շրջանում: Անկարան եւ Բաքուն կաջակցեն Փաշինյանին, ինչպես դա արեցին 2018-ին: Ալիեւն այդ մասին ինքն է ասել: Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Երեւանի պետական համալսարանը կկոչվի Քեմալ Աթաթուրքի անունով: Դեռ 2020-ի հունիսին ես ասացի, որ 2018-ի գարնան իրադարձությունների նպատակն էր հասնել Ղարաբաղի խնդրի հակահայկական լուծմանը եւ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը: Եվ եթե չլինեին Ռուսաստանի իշխանությունների ջանքերը, որոնք խառնեցին Փաշինյանի քարտերը, թուրքերը կլինեին նաեւ Ստեփանակերտում: Ինչպես հիշում ենք, պատերազմի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ինքը ռուս խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկում:
Բացի այդ, հոկտեմբերի 19-ին նա հրաժարվեց «5+2» առաջարկից, որտեղ խոսք չկար Շուշիի, Հադրութի, Ասկերանի եւ Մարտունու հանձնման մասին: Եվ ամենակարեւորը, հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ զոհերից: Հիշեցնեմ, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ցանկանում էր նոր զինադադար կնքել, բայց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պնդեց, որ 1994-ի հրադադարը ուժի մեջ մնա: Նույն տարվա հոկտեմբերին Ալիեւը բողոքեց, որ իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղը: Իսկ այսօր Էրդողանն ու Ալիեւը պարում են Շուշիում: Մինչ Էրդողանն ու Ալիեւը Շուշիում ստորագրում են պանթուրքիզմի մասին փաստաթուղթը, Փաշինյանը շարունակում է պառակտել հայ հասարակությունը: Զգու՞մ եք տարբերությունը»,- հավելեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Նա պարզաբանեց, որ ինքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովն է, որոնք նոր իշխանությունները փչացրեցին, ինչպես եւ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունները:
«Ռուսաստանը Հարավային Կովկասի առանցքային դերակատարն է, բայց բանն այն է, որ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ պոպուլիստի հետ: Եթե Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկում մեր հայրենիքը օկուպացիայից ազատելու համար, ապա հասկանալի է, որ ոչ ոք մեզ համար չի պայքարի: Ռուսաստանի եւ ՀԱՊԿ դերը շատ կարեւոր է: Համոզված եմ, որ հունիսի 20-ից հետո իշխանության կգան նոր իշխանություններ, որոնք կկարգավորեն այդ հարաբերությունները: Մեր անվտանգության գլխավոր երաշխավորը հայկական պետականությունն է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
09:14 21.10.25
10:24 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15