«Անձերի շնորհիվ 90-ականների սկզբին մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ, երկիր և նոր էջ էինք բացել մեր պատմության մեջ, քանի որ դարեր շարոնակ այդպիսի հաղթանակ չէինք ունեցել»,-Գավառում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շարունակելով միտքը՝ նա նշեց, որ մեկ անձի պատճառով 2020 թվականին հայ ժողովուրդն ունեցել է պարտություն և խաչ քաշել 90-ականների ձեռքբերումների վրա: «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ պետք է փակել այս ամոթալի էջը, բայց դրա համար նախ պետք է հեռացնել այն դեմքին, որը 5 հազար զոհի, 11 հազար վիրավորների և բռնագաղթվածների պատճառ է դարձել: Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից ստեղծված երեք՝ անվտանգային, տնտեսական և ներքաղաքական հիմնական հիմնախնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ թվում էր, թե պետք է սիրո հեղափոխության առաջնորդը ներողություն խնդրի այդ աղետի համար, բայց նա դրա փոխարեն մուրճով է սպառնում իր արարքի դեմ ըմբոստացածներին:
«Այն ուժերը, որոնք այդ մարդուն կառավարում են, շատ լավ գիտեին թե ինչ է արվում»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որ հակապետական գործունեությունը Նիկոլ Փաշինյանն արել է գիտակցաբար: Նա հայտարարեց, որ նման քաղաքական ուժը հնարավորինս փոքր մանդատներով պետք է հայտնվի խորհրդարանում, բայց ավելի արդար կլիներ, որ ընդհանրապես չգային: «Մենք պետք է պետությունը վերադարձնենք ժողովրդին»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
09:14 21.10.25
10:24 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15