ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) քննարկում են վեցերորդ սերնդի բազմանպատակային սթելս-կործանիչի թողարկման հնարավորությունը՝ գործողության մերձահար եւ հեռահար շառավիղ ունեցող վերափոխակներով, որոնք նաեւ կարող են գրոհել ցամաքային թիրախների վրա: Այդ մասին հայտնել են ամերիկացի զորապետերը՝ հանդես գալով Կոնգրեսի բյուջետային լսումների ժամանակ։
Դրանց մասնակցել են ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Չառլզ Բրաունը եւ Մարտական ավիացիոն հրամանատարության ղեկավար գեներալ Մարկ Քելլին: Նրանք հայտնել են Հաջորդ սերնդի օդային գերակշռության (Next Generation Air Dominance – NGAD) գաղտնի ծրագրի առանձին մանրամասներ, որի շրջանակներում մշակվում են վեցերորդ սերնդի այդ ինքնաթիռները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ցանկանում են ստանալ մեծ հեռահարությամբ եւ մարտական բեռնվածությամբ ծանր կործանիչի տարբերակը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործողությունների համար եւ փոքր հեռահարությամբ ու մարտական բեռնվածությամբ թեթեւ կործանիչի տարբերակը՝ Եվրոպայում գործողությունների համար: Դրանք պետք է լինեն բազմանպատակային, որոնք կարող են օդային մարտ մղել եւ հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին:
Բրաունի խոսքով՝ NGAD կործանիչները պետք է «համակարգերի համակարգ» լինեն որպես ինքնաթիռ, որը կատարում է օդային գերակշռության առաջադրանքներ: Կործանիչները պետք է կարողանան մտնել այսպես կոչված A2/AD – Anti-Access/Area-Denial շրջաններ (բարձր վտանգավորության գոտիներ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող թափանցել առանց նրանց համար անընդունելի վնասի՝ նույնիսկ ուժերի գերազանցության դեպքում)՝ ճեղքել-անցնելով հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, ոչնչացնելով հակառակորդի օդուժը եւ կարեւորագույն թիրախները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը գերգաղտնիության պայմաններում արդեն մշակել, կազմակերպել եւ անցկացրել են վեցերորդ սերնդի հեռանկարային կործանիչի առնվազն մեկ նախատիպի թռիչքային փորձարկումներ, անցյալ տարվա սեպտեմբերին հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնումների, տեխնոլոգիաների եւ լոգիստիկայի գծով վարչության պետ Ուիլ Ռոփերը: Նա հրաժարվել է հայտնել, թե ռազմաօդային ուժերը որքան շուտ կարող են սկսել նոր սերնդի կործանիչների արտադրությունը, ասելով միայն, որ այն կարող է գործարկվել «բավականին արագ»: Ամերիկացի զինվորականները հրաժարվում են հայտնել նոր կործանիչի նույնիսկ ընդհանուր տակտիկա-տեխնիկական տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01