«Հրապարակ» օրաթերթ գրում է. «Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից: Դատախազությունում կադրային փոփոխությունները կմեկնարկեն կառավարության ձեւավորումից հետո: Այժմ այդտեղ թափուր է Արթուր Դավթյանի նախկին` դատախազի տեղակալի հաստիքը, որտեղ նշանակում պետք է անի նախագահը: Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Կոստանյանին, արդեն հայտնի է, որ նա գնալու է Վրաստանում ՀՀ դեսպան, սակայն թե որքանով կհաջողի այդ պաշտոնում, դեռ հարց է: Միեւնույն ժամանակ` Կոստանյանը համարվում է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը, իսկ թե որքանով է այդ աշխատանքը համատեղելի դեսպանի աշխատանքի հետ, դժվար է ասել: Այդ պաշտոնում աշխատանքը լուրջ, ամենօրյա զբաղմունք է, այդտեղ պետք է նշանակեն լեզուների, իրավունքի, օրենքի, միջազգային կառույցում աշխատելու մեծ փորձ, հմտություններ ունեցող մեկին: Ներկայիս գլխավոր դատախազը չի համապատասխանում այդ չափանիշներին, սակայն «կասկածելի» առողջական խնդիրների պատճառով դատախազի պաշտոնից հրաժարված Կոստանյանին այդ պաշտոնում թողնելն էլ անհասկանալի կլինի: Ի դեպ, ասում են, թե Արթուր Դավթյանին ներկայացնելիս Կոստանյանը բավականին բարձր տրամադրություն է ունեցել, տեսքն էլ՝ թարմ ու հանգստացած»:
Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03