2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ: Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու, և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01