Հայաստանը մշտապես իրազեկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև անդամ պետություններին, Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների մասին: Tert.am-ին այսպես են արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը, ինչպես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ «Մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ներխուժման վերաբերյալ մայիսի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի անունից նամակ է հղվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին: Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները տեղի են ունենում այդ երկրի կողմից հակահայկական ատելության արշավի լայն թափով ծավալման և Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնությունների ներկայացման համատեքստում: Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք լրջորեն սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը (նամակը հասանելի է հետեւյալ հղումով): Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն մայիսի 26-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի սահմանային իրավիճակի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա։ Tert.am-ը ԱԳՆ-ին մասնավորապես հարցրել էր, թե արդյոք ՀՀ-ն արդեն դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հարցի հետ կապված։ Եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ արձագանք է ստացել։ Եթե ոչ, ապա ինչու՞։ Ուղարկված պատասխանի մնացյալ մասում նշված է․ «Մայիսի 27-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակն անդրադարձել է իրավիճակի սրմանը՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին զարգացումների վերաբերյալ՝ կոչ անելով բոլոր դերակատարներին դրսևորել զսպվածություն՝ խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են ավելի սրել լարվածությունը և ընդգծելով, որ բոլոր երկկողմ հարցերը պետք է լուծվեն խաղաղ կերպով, երկխոսությամբ և դիվանագիտական միջոցներով: Ինչ վերաբերում է նամակում բարձրացված այլ հարցերին, հայտնում ենք, որ նման տեղեկությունները ենթակա չեն հրապարակման և չեն կարող տրամադրվել՝ համաձայն «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հիմքով ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի»։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03