Ստանում եմ տասնյակ զանգեր և հաղորդագրություններ կապված ընտրություների հետ։ Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր բոլորի սրտից բխող խոսքերը։ Դա իրականում ցույց է տալիս, որ մեր թիմի երկարամյա գործունեությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, խորհրդարանական հարթակում իրականում գնահատվել է և գնահատվում է Ձեր բոլորի կողմից ։ Սակայն հարկ եմ համարում ԱՆՊԱՅՄԱՆ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեզ բոլորիս համար Խորհրդարանը հանդիսացել է ոչ թե բաղձալի քաղքակական «գագաթ», այլ դա մեր պետականաշեն և հայանպաստ գործունեություն իրականացներու համար հարթակներից մեկն էր։ Այո, ԱԺ-ն շատ կարևոր հարթակ է, բայց համաձայնվեք, որ մենք երբեք չենք եզրափակվել խորհրդարանական տրիբունայով և մեր քայլերը իրականացրել ենք տարբեր քաղաքական գործիքակազմ օգտագործելով։ Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի և ազգի անվտանգության և բարգավաճման համար՝ այդպես չի լինի ոչ մի պարագայում։ Ասեմ ավելին՝ մենք որքան հնարհավոր է առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։ Թուրք֊ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։ Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք ։ Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։ Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվով պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։ Աստված բոլորիս պահապան։ Մեր պայքարը շարունակվում է ։
Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց։
Հարգանքներով՝ Արման Աբովյան
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55