ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հունվարին պաշտոնը թողնելուց հետո, 22 հանդիպում է ունեցել իր մասին ապագա 17 գրքերի հեղինակների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Axios-ին: Լրատվամիջոցի աշխատակիցների հաշվարկով՝ նախկին նախագահը Մար-օ-Լագոյի (Ֆլորիդա) իր կալվածքներում ընդունել է իր մասին գրող հեղինակների, որոնցից յուրաքանչյուրի հետ անցկացրել է միջինը մեկուկես ժամ: Թրամփը նրանց թույլ է տվել ձայնագրել իրենց խոսակցությունները: Հանրապետականի օգնականները խոստովանում են, որ ապագա գրքերի մեծ մասում տրվելու է Թրամփի գործողությունների՝ «լավագույն դեպքում խառը» բնութագիրը: Այնուամենայնիվ, աշխատությունների եւ հարցազրույցների հարցումների քանակը, նրանց խոսքով, վկայում է անգամ անցյալ նոյեմբերի ընտրություններում պարտությունից հետո ԱՄՆ 45-րդ նախագահի անձի հանդեպ մեծ հետաքրքրության մասին: Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի որոշ հարցազրույցների հատվածներ աղմկահարույց են, եւ խոսակցությունների ձայնագրությունները, ամենայն հավանականությամբ, մեջբերվելու են առաջատար լրատվամիջոցներում: Սա կապահովի, որ նախկին նախագահը հաջորդ տարվա ընթացքում մնա տեղեկատվական դաշտում: Թրամփը ինքնուրույն է կայացրել այս կամ այն հեղինակին հարցազրույց տալու որոշումները, օրինակ՝ մերժել է ընդունել հայտնի լրագրող Բոբ Վուդվորդին, որը տեղեկություններ է հավաքում հանրապետական նախագահի՝ Սպիտակ տանը անցկացրած վերջին օրերի մասին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01